ԱՄՆ Վճռաբեկ դատարանը ապօրինի է ճանաչել պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրենքը: Նախագահ Օբաման սատարում էր այս օրենքը և բազմիցս հայտարարել է, որ այն չի հակասում գործող Սահմանադրությանը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Օրինագծի համաձայն` քաղաքացիները պարտադիր կերպով պետք է բժշկական ապահովագրություն ձեռք բերեն: Հակառակ դեպքում իրենց տուգանք է սպառնում:
Ատլանտայում գտնվող 11-րդ շրջանի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, ըստ որի` ԱՄՆ Կոնգրեսը գերազանցել է իր իրավասությունը ապահովագրության գնումը պարտադրելու մասով: Օրենքի մնացած կետերը ուժի մեջ են մնում: Այժմ օրենքը անցնելու է Գերագույն դատարանի քննարկմանը:
Հիշեցնենք, որ Օբամայի վարչախմբի առաջարկած նորամուծությունը 1965 թ ի վեր առողջապահության ոլորտի ամենաարմատական բարեփոխումն է: Մոտակա տասը տարում ԱՄՆ կառավարությունը պետք է ծախսի դրա իրականացման համար 940 միլիարդ դոլար: Սակայն ըստ Օբամայի` 20 տարվա կտրվածքով այն կտնտեսի 1 տրիլիոն ԱՄՆ դոլար: