Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը ստուգում է տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է բարձրաստիճան ոստիկանը հոգում իր կարիքները… ոստիկանության շենքի միջանցքում:
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է ոստիկանության փոխգնդապետ Ալեքսեյ Իսակովը կիսամերկ վիճակում ոստիկանության շենքի միջանցքում հոգում իր բնական կարիքները:
Այսօր Սանկտ Պետերբուրգի ոստիկանության գլխավոր վարչության էլ.կայքում տեղադրվել է տեղեկություն այն մասին, որ կարգազանց փոխգնդապետին նկարահանած ոստիկանն իր կամքով հեռացել է աշխատանքից: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փոխգնդապետ Ալեքսեյ Իսակովն ազատվել է ծառայությունից:








































