Thursday, 18 06 2026
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին

Հրապարակվել է Հայաստանի բոլոր ժամանակների՝ պատմական հավաքականի կազմը

Ֆուտբոլի Պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը հրապարակել է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն պատմական հավաքականի կազմը։ Պատմական թիմում տեղ են գտել նաև հայազգի այն ֆուտբոլիստները, ովքեր ելույթ են ունեցել ԽՍՀՄ-ի օրոք։ Եվ այսպես IFFHS-ի վարկածով Հայաստանի պատմական հավաքական հավաքականի դարպասապահն է լեգենդար «Արարատ-73»-ի ներկայացուցիչ լուսահոգի Ալյոշա Աբրահամյանը։ Ձախ պաշտպանի դիրքում լուսահոգի Մանուկ Սեմերջյանն է, ով Երևանի «Արարատում» փայլել է 60-ական թվականներին։ Կենտրոնական պաշտպանների դիրքում են Երևանի «Արարատի» ներկայացուցիչներ Աշոտ Խաչատրյանն ու լուսահոգի Ալեքսանդր Կովալենկոն։ Խաչատրյանն «Արարատի» կազմում աչքի է ընկել 1980-ական թվականներին, այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիա։ Խաչատրյանը ելույթ է ունեցել նաև անկախ Հայաստանի նորաստեղծ ազգային հավաքականի կազմում։ Ալեքսանդր Կովալենկոն ներկայացնում է լեգենդար «Արարատ-73»-ը և եղել է այս թիմի հենասյուներից մեկկը։ Աջ պաշտպանի դիրքում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանն է։ Վերջինս տպավորիչ ելույթներով աչքի է ընկել նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում։

Կենտրոնական կիսապաշտպանի դիրքում են «Արարատ-73»-ի ներկայացուցիչներ լուսահոգի Արկադի Անդրեասյանը և լեգենդար թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը։ Ջախ կիսապաշտպանի դիրքում է 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը։ Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս ավագ Հենրիխ Մխիթարյանը կիսապաշտպանության աջ եզրում է։ Առջևի գծում ևս տեղ են գտել Երևանի «Արարատի» ներկայացուցիչներ։ Մասնավորապես, պատմական հավաքականի հարձակման բռունցքը կազմում են Էդուրդ Մարգարովը և Սարգիս Հովիվյանը։ Վերջինս «Արարատում» աչքի է ընկել 60-ականներին, իսկ Մարգարովը «Արարատ-73»-ի լավագույն ռմբարկուն է։ Փաստորեն, պատմական հավաքականի կազմում անկախ Հայաստանն ունի ընդամենը 3 ներկայացուցիչ ի դես Աշոտ Խաչատրյանի, Սարգիս Հովսեփյանի և Հենրիխ Մխիթարյանի։ Վերջինս Հայաստանի ներկայիս հավաքականի միակ ներկայացուցիչն է։ Պատմական թիմի 11 ֆուտբոլիստներից 9-ը ներկայացնում են Երևանի «Արարատը»։ Պատմական հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստներից 6-ն արդեն հեռացել են կյանքից։ Պատմական հավաքականում տեղ չեն գտել բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնց ֆուտբոլասերները կցանկանային տեսնել այսպես ասած երազանքի թիմի կազմում։

Վստահաբար կարող ենք ասել, որ պատմական թիմի կազմում կարող էին լինել «Արարատ-73»-ի բոլոր ֆուտբոլիստները։ «Արարատ-73»-ը եղել է ու կա բոլոր ժամանակների մեր լավագույն թիմը, որի մասին այսօր ուղղակի երազել կարելի է։ Ֆուտբոլասերները պատմական հավաքականի կազմում կցանկանային տեսնել երջանկահիշատակ Համլետ Մխիթարյանին՝ Հենրիխ Մխիթարյանի հորը։ Պատմական հավաքականում կարող էին տեղ ունենալ նաև անկախ Հայաստանի մի քանի ֆուտբոլիստներ։ Խոսքը վերաբերվում է դարպասապահ Ռոման Բերեզովսկուն որը մոտ 20 տարի պաշտպանել է մեր ազգային թիմի դարպասը։ Պատմական թիմում կարող էր լինել մեր ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Արթուր Պետրոսյանը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Պատմության և վիճակարգության միջազգային ֆեդերացիան իր վարկածով ընտրել է միայն լավագույն 11 ֆուտբոլիստների։ IFFHS հրապարակելով պատմական հավաքականի կազմը չի նշել թերևս մարզչին։

Այստեղ կարծում ենք կա մի մասնագետ ով դուրս է մրցակցությունից։ Խոսքը «Արարատ-73»-ը գլխավորած Նիկտա Սիմոնյանի մասին է։ Վերջինիս օրոք «Արարատը» գրանցել է բոլոր ժամանակների ամենանշանակալի հաջողությունը։ Ուստի երազանքի թիմի գլխավոր մարզչի դերում կարող է լինել միայն Սիմոնյանը։ Ցավոք Հայաստանի ազգային հավաքականի գլխավորած որևէ հայ մասնագետի չի հաջողվել նշանակալի հաջողությունների հասնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում