Թուրքիայի սևծովյան ափին գտնվող Կաստամոնու նահանգում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումներից չորս մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով վարչությունը։ Նշվում է, որ Բարթինում էլ մեկ մարդ անհետ կորած է համարվում։
Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին Սինոպ, Բարթին, Կաստամոնու նահանգներում սելավներից 13 տուժածի մասին: