Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո դատական համակարգը դեռևս չի զտվել, և այն դեռ մաքրելու անհրաժեշտություն կա։ Նա վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են, որ վերականգնվի դատական համակարգի նկատմամբ տասնամյակներով կորցրած վստահությունը, ավելին՝ համակարգը մաքրելու են արդարադատության դեմ հանցագործություն կատարած դատավորներից։ Երբ կունենանք զտված դատական համակարգ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ:









































