Օգոստոսի 9-ի գիշերը Իտալիայում՝ Սիցիլիա կղզում, Էթնա հրաբուխն է ժայթքել, հաղորդում է Rai News- ը:
Հաղորդվում է, որ հրաբխի ժայթքումը սկսվել է գիշերը՝ մոտավորապես 1:40-ին, և ավարտվել առավոտյան 5-ի սահմաններում: Այն ուղեկցվել է բարձր ձայնով և լավայի հոսքերով:
Ժայթքումը 4.5 մագնիտուդով երկրաշարժ է առաջացրել: Երեքշաբթի առավոտյան Կատանիայի օդանավակայանից չվերթները հետաձգվել են:










































