Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրում է Ղրղզստանի ոստիկանությանը՝ առևանգումների և կտտանքների մեջ. այս մասին հայտնում է BBC-ն:
Իրավապաշտպանները պնդում են, որ իրենց մոտ կան նյութեր, ըստ որոնց Ղրղզստանի ոստիկանությունը գումար հափշտակելու նպատակով ծեծի է ենթարկել 7 էթնիկ ուզբեկի:
Տուժածներից մեկը դաժան ծեծի հետևանքով մահացել է:
Այս դեպքի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել, սակայն իրավապաշտպանները գտնում են, որ միջէթնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրվել:
2010թ. Ղրղզստանի Օշ քաղաքում տեղի ունեցած՝ ղրղզների և ուզբեկների բախումների հետևանքով զոհվել էր ավելի քան 400 մարդ:









































