Monday, 29 04 2024
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար

Հայ-ամերիկյան հարաբերության նոր փուլ. հանդիպակաց նախաձեռնությունների ժամանակը

Նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի նոր դեսպան՝ Լիլիթ Մակունցը: Այդ նշանակումը դեռևս ոչ պաշտոնական տեղեկատվության մակարդակում առաջացրել էր հանրային բուռն արձագանքներ, ամենատարբեր գնահատականներով: Առանցքայինն այն էր, որ հեղափոխությունից հետո մշակույթի նախարար նշանակված, 2018-ի դեկտեմբերի արտահերթ ընտրությունից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար եղած Լիլիթ Մակունցը մի կողմից կադրային դիվանագետ չէ, մյուս կողմից էլ չունի քաղաքական գործունեության այն փորձառությունը, որը նրան թույլ կտա աշխատել Հայաստանի համար գերկարևոր այդ ուղղությամբ: Այդ ամենով հանդերձ, սակայն, այդ «հետագիծը» և կադրային դիվանագիտության ու քաղաքական մեծ փորձառության բացակայությունը դեռևս չեն կարող լինել աներկբա անարդյունավետության մասին խոսելու նախադրյալ: Դրանք կարող են լինել որոշակի կասկածամտության կամ մտահոգ դիտարկումների կամ հարցադրումների առիթ, սակայն ամենևին ոչ միարժեք ձախողման «ավանսով» նախադրյալ:

Ավելին, Մակունցի նշանակման հարցում նշմարվում է կարծես թե մի բավականին առանձնաատուկ հանգամանք: Նրա քաղաքական նշանակման էական գործոններից մեկը թերևս վարչապետ Փաշինյանի համար անձնական վստահելիության հարցն է, ինչը թերևս հուշում է, որ Երևանը քաղաքականապես կարևոր է գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունը պատասխանատու և թերևս պատմական ներկայիս փուլում: Ավելին, անձնական վստահելիության այդ գործոնը թերևս հայ-ամերիկյան փոխհամաձեյնացված գործոն է, որը կբարձրացնի փոխադարձ վստահելիությունն աշխատանքում: Իսկ, թե ինչու այդ գործոնը կարող է կարևոր լինել հայ-ամերիկյան հարաբերության համար, հատկապես ներկայիս բարդ աշխարհաքաղաքական և ռեգիոնալ շրջափուլում, թերևս չունի ավելորդ մեկնաբանությունների կարիք:

Ներկայումս, դեսպանի պաշտոնական նշանակումով մեկնարկում է անմիջական աշխատանքի փուլը: Այն անկասկած լինելու է շատ բարդ, հաշվի առնելով նաև ներհայկական որոշակի գործոններ, կապված այն հանգամանքի հետ, որ ԱՄՆ հայկական համայնքի կարևոր կազմակերպություններից շատերը ՀՅԴ շրջանակում են, իսկ Դաշնակցությունը Հայաստանում ունի հայտնի դիրքավորումը քաղաքական մեծամասնության հանդեպ: Այստեղ շատ կարևոր է, թե արդյո՞ք երկուստեք կլինի առնվազն այդ դաշտում վերկուսակցականության կամ վերներքաղաքականության գիտակցումը և Հայաստանի նոր դեսպանի հետ գործակցության հարցում ԱՄՆ հայկական այդ կազմակերպությունները մի կողմ կդնեն Հայաստանի ներքին քաղաքական խնդիրները, իսկ եղած տարակարծությունները կքննարկեն առավելագույնս անաղմուկ մեխանիզմներով: Միաժամանակ հասկանալի է նաև, որ համաշխարհային վերափոխումների շրջափուլում շատ կարևոր է, որ ԱՄՆ-ում ի հայտ գան հայկական մեծ ռեսուրսի կազմակերպական նոր մեխանիզմներ, ոչ թե եղածին փոխարինելու, այլ եղածը համալրելու, թե գործիքակազմը, թե օրակարգը հարստացնելու իմաստով: Ընդ որում, շատ կարևոր կարող է լինել, որ նախաձեռնությունը գնա ոչ միայն Երևանից, այլ գա նաև ԱՄՆ հայկական շրջանակներից, թե ինքնակազմակերպման, թե դրա միջոցով Երևանին հայ-ամերիկյան օրակարգը համալրելու առաջարկներ ներկայացնելու իմաստով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում