Տոկիոյում շարունակվող Օլիմպիական խաղերում բռնցքամարտիկ 75 քաշային Արման Դարչինյանը քառորդ եզրափակչում մրցեց ֆիլիպինցի Էմիռ Մարսիալի հետ։
Արդեն առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը նոկաուտի ենթարկվելով պարտվեց եւ դուրս մնաց հետագա պայքարից։
Դարչինյանը 1/8 եզրափակչում առավելության էր հասել սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ եւ այսօր հաղթելու դեպքում կապահովեր առնվազն բրոնզե մեդալ։