Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում:
Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 75 կգ քաշային կարգում Արման Դարչինյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը չափեց Սլովակիայից Անդրեյ Շեմեզի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: