Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Եթե Արցախը կարգավիճակ չունեցավ, ապա՝ ապագա չի ունենալու: Արցախը չի կարող գոյատևել բռնապետական Ադրբեջանի կազմում. Արթուր Թովմասյան

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 23-ին պատասխանել է «Իրավունք» թերթի թղթակցի հարցադրումներին և մեկնաբանել Ալիևի հայտարարությունը

Այսօր Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, թե «չկա Ղարաբաղ, հակամարտությունը լուծված է»՝ ընդգծելով, որ Հայաստանում ռևանշիզմի գնալու գաղափարներն իրենց համար անընդունելի են։ «Մենք քննարկել ենք տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքը» և հակամարտությունից հետո ընկած ժամանակահատվածը։ Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, մոտեցումների շուրջ տարաձայնություններ չունենք․ մենք կարծում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտված է»,– ասել է նա։ Միաժամանակ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին:

Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում, ոչ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններով: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է գնա ավելի համարձակ քայլերի: Այն է՝ վերսկսի սեղանի շուրջ տարվող այն բանակցությունները, որոնք տարվում էին մինչև 44-օրյա պատերազմի մեկնարկը:

Ադրբեջանի նախագահը գիտակցում է, որ բանակցային գործընթացը սկսելու դեպքում նրանք ունեն սակավաթիվ հաղթաթղթեր: Եվ այդ է պատճառը, որ ամեն ինչ անում է, որպեսզի բանակցությունները մտնեն փակուղի: Այս ամենը հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է անտարբեր լինի և պետք է գործի իր այն մանդատով, որին վստահել են հակամարտող և պատերազմող կողմերը:

Ես նորից եմ կրկնում Արցախը պետք է հստակ կարգավիճակ ունենա, եթե կարգավիճակ չունեցավ, ապա Արցախն ապագա չի ունենալու: Արցախը չի կարող գոյատևել բռնապետական Ադրբեջանի կազմում: Մենք հույս ունենք, որ բանակցությունները կվերականգնվեն, որտեղ կքննարկվեն ինչպես կարգավիճակի, այնպես էլ բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի և օկուպացված տարածքների հարցը:

– Պարոն Թովմասյան, ինչպե՞ս կներկայացնեք արցախցի մեր հայրենակիցների վիճակն այսօր:

– Հետպատերազմյան սթրեսը հաղթահարելու համար երկար ժամանակ է պետք: Այսօր Արցախի իշխանությունների գերխնդիրն է՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օր առաջ ապահովել բնակարանով: Այս տարի մոտավորապես հազար բնակարանի հարց Ստեփանակերտում պետք է լուծվի, դրանից ավելին էլ՝ գյուղական շրջաններում:

– Այս տարի այդ հազար բնակարանները պատրաստ կլինե՞ն:

– Հինգ հարյուր հիսուն բնակարան մոտավորապես մինչև Ամանոր պատրաստ կլինի:

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում