Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը ազատվել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով`
Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»-, ասված է որոշման մեջ։
Մել այլ որոշմամբ նա նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ»,- ասված է որոշման մեջ։