Հոգևոր ճգնաժամ է այսօր։ Պայծառակերպության տոնի քարոզի ժամանակ ասել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մեր օրերը բարդ են, դժվար են, որովհետև այն ոչ միայն կապված է քաղաքական իրավիճակի հետ, այլ հատկապես կապված է հոգևոր ճգնաժամի հետ՝ ընկալելու այն արժեքները, որի մասին խոսեցի՝ ճշմարտության մասին, օրենքի մասին, պատասխանատվության մասին, իրավունքի մասին, ազատության մասին, հայրենիք ունենալու մասին, ժառանգության տեր կանգնելու մասին և դեպի Աստված ընթանալու մասին, այլ ոչ թե ֆետիշացրած մշակույթով յոլա գնալու մասին»,-նշեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։