Թուրքիայի արևելքում՝ Վանի նահանգի Մուրադիե շրջանում վթարի ենթարկված ավտոբուսում եղել են ապօրինի ներգաղթյալներ Աֆղանստանից և Պակիստանից, որոնք, ապօրինի հատելով Թուրքիայի սահմանը, մտադիր էին տեղափոխվել ԵՄ երկրներ:
Anadolu գործակալությունը հաղորդել է, որ վթարի հետևանքով առնվազն 12 մարդ զոհվել, մոտ 20-ը վիրավորվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով ավտոբուսը հրդեհվել է: Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ:
Իրանին սահմանակից Վանի նահանգը տարանցիկ տարածք է Աֆղանստանից և Պակիստանից միգրանտների համար, որոնք ապօրինի հատում են Թուրքիայի սահմանը և փորձում տեղափոխվել ԵՄ երկրներ: