Thursday, 25 06 2026
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին

Սամվել Բաբայանի հայտարարությունը

Սամվել Բաբայանի մեկնաբանությունը ռուսական շրջանակների հետ իր փոխհարաբերությունների մասին․

Ե°վ վերջին պատերազմը, և° իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեցին, թե որքանով է Ռուսաստանը հետաքրքրված տարածաշրջանով և, համապատասխանաբար` Հայաստանում իշխանության մեջ գտնվող իր մարդկանցով: Կոնկրետ մարդկանց վրա «խաղադրույք անելն» ու նրանց առաջ տանելը բոլոր գերտերությունների համար ընդունված գործընթաց է: Նրանք սովորաբար ընտրում ու աջակցում են այն հավանական առաջնորդներին, ովքեր վայելում են բնակչության մեծ մասի վստահությունն ու դրական վերաբերմունքը:

Ռուսաստանի պարագայում այս կանոնը չգործեց, քանի որ բացի հատուկ ծառայություններից ու տարածաշրջանային պատասխանատուներից, այստեղ ակտիվորեն աշխատում են նաև մասնավոր խմբեր, որոնք հետապնդում են իրենց սեփական շահերը, ռուսական պետական շահի հետ ոչ մի առնչություն չունենող:

Արցախյան ընտրություններից առաջ ինձ է դիմել հենց այդ 5-րդ շարասյունը, որպեսզի աջակցեմ ու առաջ մղեմ նրանց թեկնածու Վիտալի Բալասանյանին: Վերջինս բավականին ենթարկվող ու կառավարելի անձնավորություն է, ինչն էլ վկայում է, որ նա կդառնա հարմար տեղական կամակատար և կիրագործի Արցախը Հայաստանից տարանջատելու ծրագիրը: Միակ խնդիրը նրա ցածր վարկանիշն էր բնակչության մոտ:

Այդ ժամանակ նման առաջարկով ինձ մոտեցել էր Գառնիկ Իսագուլյանը, ով արդեն երկար ժամանակ աշխատում է 5-րդ շարասյան համար, միևնույն ժամանակ սպասարկում տարբեր շրջանակների, այդ թվում նաև քոչարյանա-սերժական շահերը:

Ես կտրականապես հրաժարվեցի դառնալ հակահայկական այդ ծրագրի մասնակիցը և գերադասեցի իմ Հայրենիքի շահը` խոստացված անձնական օգուտներից: Համագործակցության մերժում ստանալով` Իսագուլյանն անցավ սպառնալիքների. ինձ տեղեկացրին, որ իմ դեմ լրատվամիջոցներով կեղտոտ արշավ են սկսելու, ինչպես նաև զրկելու են Ռուսաստան մուտք գործելու իրավունքից:

Չնայած այն հանգամանքին, որ ես գիտեի, թե ում հետ գործ ունեմ, այնուամենայնիվ, ենթադրում էի, որ սպառնալիքներից այն կողմ նրանք չեն անցնի: Բայց ինտրիգներով և ռուսներին ուղղված կեղծ զեկուցագրերով առ այն, որ ինձ վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել, նրանց հաջողվեց կորզել այդ արգելքը:

Այնուամենայնիվ, ես չեմ զղջացել իմ որոշման համար` նույնիսկ նման գին վճարելով: Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ ընդունում եմ քաղաքական ու պետական գործչի միայն մեկ՝ հայամետ դիրքորոշում և այլ վարքագիծ ինձ համար անընդունելի է:

Այո, ես միշտ ընդգծել եմ, որ մեր երկրի աշխարհագրական դիրքից ելնելով, մենք կոչված ենք Ռուսաստանի հետ գործընկերության, բայց այդ գործընկերությունը պետք է իսկապես լինի հավասարազոր: Ես միշտ բաց եմ արտահայտվել և, եթե քննադատել եմ Ռուսաստանին, ապա միացյալ Հայրենիքիս ուղղված սխալ գործողությունների և որոշումների պատճառով: Եվ եթե ես միշտ պատրաստ եմ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչների հետ երկխոսության ու համագործակցության, ապա 5-րդ շարասյունների հետ խոսելու բան չունեմ:

Վերջերս տեղի ունեցած Հայաստանի խորհրդարանական ընտրություններին այդ խմբերը կրկին ակտիվացել են: Ավելին, այսօր նրանք բաժանվել են բազմաթիվ ճյուղերի, և նրանցից յուրաքանչյուրը ձգտում է առաջինն ապացուցել իր ռուսամետ կողմնորոշումը` չխորշելով անգամ հայ ժողովրդի և պետության շահերը ոտնահարելուց:

Իհարկե, կարող եմ այդ` բազմիցս վերավաճառված խմբերին, խորհուրդ տալ դադարեցնել իրենց անձնական շահերը Ռուսաստանի պետական շահ ներկայացնելուց, բայց հասկանում եմ, որ դա ժամանակի անիմաստ կորուստ է: Ուստի դիմում եմ իմ հայրենակիցներին և կոչ անում սթափ վերլուծել ցանկացած տեղեկատվություն, չհավատալ լրատվամիջոցների կեղծիքներին ու շահարկումների այն պատկերին, որը մատուցվում է 5-րդ շարասյան կողմից:

Մենք ունենք միայն մեկ ելք և այն հայտնի է: Մեզ անհրաժեշտ է հզոր բանակ: Եվ այն մեզ պետք է ոչ թե պատերազմելու, այլ մեր պայմաններով խաղաղություն պարտադրելու համար: Վերջերս Ալիևը հայտարարել է իր բանակի և ռազմական բյուջեի չափի ավելացման մասին: Սա նշանակում է, որ նա ցանկանում է մի մաս պոկել նաև Հայաստանից:

Հետևաբար, մենք պետք է շտապենք: Ոչ ոք դրսից չի գա` հայ ժողովրդին արտաքին թշնամուց փրկելու համար: Մենք ինքներս պետք է դա անենք: Սա° է Հայաստանի գերակա պետական շահը: Իսկ բոլոր նրանք, ովքեր աշխատել են հայերի պառակտման և մեր երկիրը թուլացնելու նպատակին, վերջապես պարտավոր են սթափվել գոնե հիմա, երբ մենք կանգնած ենք գոյութան սպառնալիքի առջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում