Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Հարցնելու եմ՝ ինչո՞ւ և ինչպես. Անահիտ Բախշյանը պատրաստվում է նամակ գրել Քոչարյանին

Հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից պատգամավորական մանդատը վերցնելուց հետո նամակ գրել Քոչարյանին և պահանջել նրանից որպես ընդդիմադիր խմբակցության ղեկավար հետևել հոկտեմբերի 27-ի գործընթացի վերաբացմանը.«Հարցնելու եմ, թե ինչ է պատրաստվում անել, ինչպե՞ս է անելու, ոնց է հետևելու գործին, փաստեր հավաքելուն»,-ասաց Բախշյանը։

Այդ նամակն ու նամակի բովանդակությունը հռետորակա՞ն է լինելու, թե՞ Դուք Քոչարյանից ամեն դեպքում որևէ բան եք ակնկալում հոկտեմբերի 27-ի վերաբացված մասով գործի քննությունից՝ հարցրինք.«Ես ոչինչ էլ չեմ ակնկալում։ Դա լինելու է մի հարց, որի նպատակն այն է լինելու, որ Ռոբերտ Քոչարյանը, որի օրոք եղավ այդ ահաբեկչությունը և որից ինքը հաստատ տեղյակ էր, հաստատ տեղյակ էր նաև Սերժ Սարգսյանը և նրանք երկուսն էլ ոչինչ չարեցին դա կանխելու համար։ Ես հարցնելու եմ՝ ինչո՞ւ, ինչո՞վ էր պայմանավորված իր այդ աստիճան թշնամական վերաբերմունքը Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի և մյուսների նկատմամբ ում 8 րոպեում վերացրեցին»,-ասաց Բախշյանը։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով քննությունը կարճվել էր 2004-ին, որից հետո կարճման որոշումները այդպես էլ իրավահաջորդներին չէին տրամադրվել: 2019 թվականի Հոկտեմբերի 27-ից հետո՝ նոյեմբեր ամսին, Անահիտ Բախշյանը դիմել էր գլխավոր դատախազություն և ստացել կարճման որոշումը, որը և բողոքարկել էր։ Գլխավոր դատախազությունն էլ բավարարել էր բողոքը և որոշել կարճված մասով գործի քննությունը վերսկսել։ Գործի քննությունը, գլխավոր դատախազության որոշմամբ, հանձնարարվել էր Ազգային անվտանգության ծառայությանը։ Դեռևս այդ ժամանակ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ չի վստահում ԱԱԾ-ին, քանի որ նախկինում հենց ԱԱԾ-ն է Հոկտեմբերի 27-ի գործը սխալ ճանապարհով տարել։ Բախշյանը բողոքարկել էր դատախազության որոշումը, սակայն այն մնացել էր անփոփոխ։

Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի էլ հիշում, թե վերջին անգամ երբ է տեղեկություն ստացել գործից։ Պատերազմից առաջ է հետաքրքրվել գործից ու այլևս երբեք պատասխան, տեղեկատվություն չի ստացել.«Ոչ մի քայլ, ոչ մի արձագանք իմ նամակները չեն ուենցել։ Չգիտեմ որ փուլում է գործի քննությունը, ինչ է կատարվում։ Իմ գնահատամբ սա անտարբերություն է։ Անուշադրության է մատնվում պետության դեմ կատարված հանցագործությունը։ Սա շատ ավելին է, քան անուշադրությունը։ Բացատրություն չունեմ, թե ինչպես կարող է ԱԱԾ-ն նման կերպ՝ մատների արանքով նայել պետության դեմ կատարված ահաբեկչությանը։ Իշխանության կողմից էլ չկա պատշաճ վերահսկողություն, պահանջ, հանձնարարական գնալ գործի հետևից մինչև վերջ։ Չէ որ գլխավոր դատախազն ինքն է որոշում կայացրել վերաբացել գործը։ Ինչո՞ւ հիմա չի պահանջում զեկուցեն իրենց, հաշվետվություն տան, թե ուր են հասել, գործի քննությունը որ փուլում է։ Այս հարցերը ինձ չափազանց շատ են հուզում»,-ասաց տիկին Բախշյանը՝ հավելելով, որ հույս ունի ընտրություններից հետո, երբ ներքաղաքական լարումները հանդարտվեն, կրկին հոկտեմբերի 27-ի գործի քննությունը կակտիվանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում