Կանադայի Տորոնտո քաղաքում երեխայի ծննդյան տոնակատարության ժամանակ կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է վիրավորվել, հաղորդում է Global News-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:
Հրաձգության հետևանքով վիրավորվել է 3 երեխա (1 տարեկան տղա, 5 տարեկան աղջիկ, 11 տարեկան տղա) և 2 մեծահասակ: Դեպքը տեղի է ունեցել 1 տարեկան երեխայի ծննդյան տոնակատարության ժամանակ, սակայն չի հաղորդվում՝ արդյո՞ք վիրավորված 1 տարեկանը նույն երեխան է, որի ծննդյան տոնն էին նշում:
Շտապօգնության ծառայության խոսնակը լրատվամիջոցին հայտնել է, որ երեխաներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:
Կրակոցների պատճառները դեռ անհայտ են: