Saturday, 20 06 2026
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Սերժ Սարգսյանը «ջրո՞ւմ» է իր շտաբի պետի պատասխանը

«Մինչև ջուրը հասնելը պետք չէ փողքերը քշտել», ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր հետընտրական կոալիցիայի մասին հարցի պատասխանել է Սերժ Սարգսյանը, իսկ չբացառելու վերաբերյալ հարցերը թողել անպատասխան: Սարգսյանի այդ արձագանքը հատկանշական է մի փոքր դրվագի ֆոնին: Բանն այն է, որ մեկ-երկու օր առաջ Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիան չէր բացառել Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժի շտաբի պետ Դավիթ Հարությունյանը: Նրա հայտարարությունից երկու օր անց Սերժ Սարգսյանն անպատասխան չի թողնում հարցը և ասում է, որ ջուրը չմտած պետք չէ բոբիկանալ: Իսկ այլ հարցեր նա թողնում է անպատասխան: Այսինքն, Սերժ Սարգսյանը կարող էր անպատասխան թողնել նաև Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիայի հարցը, կամ առնվազն երկրորդեր շտաբի պետ Հարությունյանի «չբացառելը»:

Բայց «բացառել-չբացառելը» նա թողնում է անպատասխան, փոխարենը պատասխանում հետընտրական կոալիցիայի մասին հարցին այդպես՝ ջուրը չմտած պետք չէ «քշտել փողքերը»: Սա իհարկե հնարավոր է մեկնաբանել տարբեր կերպ, այդ թվում և հետևյալ տրամաբանությամբ, որ, նախ պետք է հասկանալ՝ իսկ գուցե Ռոբերտ Քոչարյա՞նն է ունենալու այդպիսի կոալիցիայի մասին մտածելու անհրաժեշտություն, հետևաբար հարցերը այդ առնչությամբ գուցե պետք է տալ Ռոբերտ Քոչարյանի՞ն: Թեև, երկրորդ նախագահը կարծես թե հենց այդ համատեքստում է պարբերաբար խոսել, որ Նիկոլ Փաշինյանի դեմ դաշինքը համարել է անարդյունավետ, որովհետև կա հետագա զարգացման վերաբերյալ պատկերացումների շոշափելի տարբերություն: Բայց, այստեղ կա մի նրբություն: Սերժ Սարգսյանը փաստորեն անդրադառնալով հարցին և բերելով հայտնի ժողովրդական խոսքը, որպես պատասխան, ըստ էության «ջրում» է շտաբի պետ Դավիթ Հարությունյանի պատասխանը՝ «չբացառելու» մասին: Իսկ այդ իրողությունը հատկանշական է մեկ այլ նրբերանգի ֆոնին՝ Կարեն Կարապետյանին պաշտոնի առաջարկը, որ արել է Ռոբերտ Քոչարյանը:

2008 թվականից հետո Կարեն Կարապետյանը հայտնվեց Սերժ Սարգսյանի քաղաքական շրջանակում, ինչպես և Դավիթ Հարությունյանը: Ավելի ուշ՝ մի քանի տարի անց, Սերժ Սարգսյանի իշխանության հանդեպ քննադատական վերաբերմունքով և անգամ շատ հաճախ ուղիղ և բաց դիմակայությամբ աչքի ընկնող Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ 2007 թվականի ընտրությունից առաջ մի շարք պաշտոնյաների հորդորել է համալրել ՀՀԿ շարքերը՝ կուսակցությունն ուժեղացնելու համար: Բանն այն է, որ այդ պաշտոնյաներից էր նաև Դավիթ Հարությունյանը, որը թողեց արդարադատության նախարարի պաշտոնն ու ՀՀԿ ցուցակով դարձավ պատգամավոր: Հարությունյանն այդ պաշտոնյաների շարքու՞մ էր՝ որ Ռոբերտ Քոչարյանի հորդորով էր մտել ՀՀԿ, թե՞ ոչ: Ասելն իհարկե դժվար է, սակայն կասկածից վեր է, որ այդ հորդորի նպատակը ոչ թե ՀՀԿ-ն ուժեղացնելն էր, այլ ՀՀԿ-ում Ռոբերտ Քոչարյանի դիրքը կամ ազդեցությունը, հաշվի առնելով այն, որ կուսակցությունն անցնում էր Սերժ Սարգսյանի առաջնորդության ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում