Ըստ Uznews.net կայքի հաղորդագրության` Ոզբեկիստանում արգելափակել են հանրահայտ տեղեկատվական կայքերը:
Մասնավորապես անհասանելի են “Россия”, НТВ, “Первый” ռուսական հեռուստաալիքների, ինչպես նաև մի շարք այլ ռուսական ԶԼՄ-ների կայքերը:
Արգելափակվել են նաև LiveJournal բլոգային պլատֆորմը, BBC, Deutsche Welle և Reuters կայքերը, մի քանի տեղական աղբյուրներ: Անհասանելի է նաև «Լրագրողներ Առանց Սահմանների» կազմակերպության կայքը: Որոնման համակարգերից օգտվելը նույնպես անհնար է:
Ուզբեկստանում մշտապես արգելափակված են
շուրջ 250 կայք: Բացի այդ իշխանությունները ժամանակ առ ժամանակ այսպիսի միջոցառումներ են իրականացնում:
«Լրագրողներ Առանց Սահմանների» կազմակերպությունը ՈՒզբեկստանին մտցրել է համացանցի թշնամի երկրների ցուցակ, իսկ Նախագահ Քարիմովին անվանել «ազատ մամուլի թշնամի»:







































