BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հույս է հայտնել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կսկսի բարեփոխումներ իրականացնել ամենաուշը երկու շաբաթ հետո։
Էրդողանն այս հայտարարությունն արել է այն բանից մեկ օր անց, ինչ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Դամասկոսում մոտ 6.5 ժամանոց հանդիպում է ունեցել Ասադի հետ։ Նույն օրը Դավութօղլուն մոտ մեկ ժամանոց հանդիպում է ունեցել Էրդողանի հետ և նրան իրազեկել իր սիրիական բանակցությունների մասին։
Հիշեցնենք, որ երբ այս տարվա մայիսի 31-ին Ասադը ստորագրեց համաներման հրամանը, հունիսի 2-ին Էրդողանը հայտարարեց, թե համաներումից երկու օր առաջ զանգահարել է Ասադին և, ինչպես «եղբայրը եղբորը» խորհուրդ տվել համաներում արձակել:








































