Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Իրանը չունի Ադրբեջանի վրա ազդելու լուրջ լծակներ, բայց աջակցում է մեզ, ինչքանով կարողանում է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը

https://www.aravot.am/wp-content/uploads/2020/07/Emma-Begijanyan-AIISA-580x400.jpg

 Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը նշվեց, որ Իրանի հետ քննարկումները կրում են ռազմավարական բնույթ: Ընդհանրապես Դուք ինչպե՞ս եք  գնահատում վերջին օրերի զարգացումները և դրանցում Իրանի հետաքրքրությունը: Նշվում է, որ Իրանն Ադրբեջանի վրա ազդելու մեծ լծակներ ունի: Որքանո՞վ է հնարավոր Իրանի միջամտությունն այդ հարցում:

Իրանը մեծ լծակներ չունի Ադրբեջանի վրա: Իրանը ձգտում է Ադրբեջանի հետ թեկուզ արտաքուստ փոխհարաբերությունները ցույց տալ եղբայրական: Ադրբեջանը Իրանի նկատմամբ տարածքային մեծ հավակնություններ ունի մեծ Ադրբեջան ձևավորելու ակնկալիքով: Մինչև Թեհրան իրենք համարում եմ մեծ Ադրբեջանի մաս, իսկ Հայաստանն էլ արևմտյան Ադրբեջանն է: Սա այն հիմքերից է, որ Իրանը շատ լավ հասկանում է և Հայաստանի  տարածքային ամբողջականությունը համարում է Իրանի կարմիր գծերը: Բայց լծակներ դա խոչընդոտելու համար Իրանը չունի: Տեսեք, Ադրբեջանում Զարիֆը հայտարարեց, որ Ադրբեջանը կարող է մեծ դեր ունենալ տարածաշրջանային խաղաղության համար, մինչդեռ Ադրբեջանի ցանկացած քայլ կատարվում է Թուրքիայի հրահանգներով ու աջակցությամբ: Առանց Թուրքիայի Ադրբեջանը երբեք չէր կարող հարձակվել Արցախի վրա և հաջողություններ արձանագրել: Մյուս կողմից Իրանում սպասվում է իշխանափոխությունը, որից Իրանի արտաքին քաղաքականությունը մեծ փոփոխություն չի կրելու: Արդեն հստակ է, որ նոր նախագահը լինելու է չափավորական պահպանողական: Մենք կարող էինք մինչ այդ աշխուժացնել Մեղրիի տնտեսական ազատ գոտին և Ադրբեջանն արդեն չէր կարող այնտեղ նման հավակնություններ ունենալ: Պետք էր Իրանի հետ այստեղ համագործակցությունն ընդլայնել: Հիմա էլ Իրանը ամենաշատը ձգտում է դրան, որպեսզի դրանով խանգարի այսպես կոչված, միջանցքին: Իրանը ակնհայտորեն դեմ է նման միջանցքին, սակայն չունի բավարար լծակներ դրա վրա ազդելու համար: Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանում Իրանի ներկայացուցիչները շնորհավորում են Ադրբեջանին Ղարաբաղում իր տարածքներն ազատագրելու առթիվ: Այսինքն մի կողմից Իրանը չունի Ադրբեջանի վրա ազդելու լուրջ լծակներ, մյուս կողմից չի ուզում, որ Հայաստանը զիջումների գնա և միջանցք տրամադրի Ադրբեջանին: Մենք պետք է որոշենք, թե ինչպիսի քաղաքականություն ենք որդեգրում, որովհետև ամեն ինչ շահի վրա է հիմնված: Իրանը շահագրգիռ է, Իրանը շահ ունի, որովհետև դա իր ազգային անվտանգության հարցն է: Այս հարցում մեր և Իրանի շահերը համընկնում են:

Բաքվից հետո Իրանի ԱԳ նախարար Զարիֆի այցը Հայաստան առհասարակ որևէ նշանակություն կարո՞ղ է ունենալ: Նշվում է, որ Հայաստանը չպետք է այստեղ Իրանի շահերը և Իրանի աջակցությունն անտեսի: 

Իհարկե, ցանկացած բանակցություն կարևոր է, հատկապես մի երկրի հետ, որի հետ չունես որևէ խնդիր, որի հետ ունես ընդհանուր շահեր: Դա կարևոր է, պարզապես քանի որ Իրանը չունի այդպիսի լծակներ, որ կարողանա կտրուկ քայլերի դիմել, պարզապես ինքը մտածում է Հայաստանի հետ ինչպիսի համագործակցություններով կարող է նպաստել երկու երկրների համար շահավետ լուծմանը:

Տեսակետ կա, որ Սյունիքում Իրանի ներկայության ապահովումը մեսիջ էր թուրք-ադրբեջանական տանդեմին, Ռուսաստանին և Հայաստանին:

Ներկայումս Սյունիքում Իրանի ներկայությունն իսկապես կարևոր հանգամանք է, որ Իրանը ուղղակիորեն զարգացումների վկան լինի և իր ուժերի չափով հակազդի դրան:  Սյունիքում միայն Իրանի շահերն են համընկնում մեր շահերի հետ: Ոչ Թուրքիայի, ոչ Ռուսաստանի շահերի հետ չի համընկնում: Ռուսաստանն էլ, եթե իր շահերը պահանջեն, կարող է ինչ-որ բաներ պարտադրել Հայաստանին: Ոչ ոք մեղավոր չի, որ առաջնորդվում է իր շահերով: Միայն իրանն է, որ իր շահերով առաջնորդվելով նաև մեր շահերին է նպաստում: Դրա համար Իրանի հետ համագործակցությունը շատ կարևոր է: Իրանն անում է այն, ինչ կարող է՝ պահպանելով իր շահերը: Այստեղ միայն շահերի մասին կարելի է խոսել, բարեկամ, եղբայր, դրանք բոլորը երկրորդական են, դիվանագիտական հաճոյախոսություն են: Այո, Թուրքիան Ադրբեջանի եղբայրական երկիրն է, որովհետև պանթուրքիստական շահերը դա են պահանջում: Չկան զուտ բարեկամություն երկրների միջև, եթե չկան ընդհանուր շահեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում