Monday, 13 05 2024
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին

ԱՄՆ-ն ԱՀԿ-ին կոչ է անում անցկացնել կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության երկրորդ փուլ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնած կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության նախորդ փուլը ԱՄՆ-ն համարում է «անբավարար» և կոչ է անում անցկացնել երկրորդ փուլ, որի ընթացքում պետք է նորից հետազոտություն իրականացվի, ներառյալ Չինաստանում։ Այս մասին ասվում է հինգշաբթի երեկոյան ՄԱԿ-ի՝ Ժնևի կենտրոնակայանում Միացյալ Նահանգների մշտական ​​առաքելության կողմից տարածած հայտարարության մեջ:

«ԱՀԿ նախաձեռնած COVID-19 աղբյուրի ուսումնասիրության առաջին փուլը անբավարար և թերի էր: Մենք կոչ ենք անում անցկացնել ուսումնասիրության արագ, թափանցիկ, ապացույցների վրա հիմնված և փորձագետների կողմից ղեկավարվող երկրորդ փուլ՝ ներառյալ Չինաստանի ժողովրդական Հանրապետությունում»,- ասել է ԱՄՆ դեսպանը: «Չափազանց կարևոր է, որ Չինաստանը անկախ փորձագետներին ապահովի ամբողջական, նախնական տվյալների և նմուշների համապարփակ հասանելիությամբ՝ վիրուսի աղբյուրը և համաճարակի սկզբնական փուլերը հասկանալու համար»,- ավելացրել է նա:

ԱՄՆ-ի դեսպանը նաև հավելել է, որ իրենք գնահատում են «ԱՀԿ-ի հայտարարած հանձնառությունը» COVID-19-ի ծագման ուսումնասիրության երկրորդ փուլի գործընթացին անցնելը և «այդ մասին նորություններ են ակնկալում կազմակերպության գլխավոր տնօրենից:

Մայիսի 23-ին The Wall Street Journal-ը հայտարարություն էր տարածել՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության տվյալները, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի առնվազն երեք չինացի գիտնական 2019-ի նոյեմբերին լուրջ հիվանդացել է, ինչը կարող է վկայել նոր կորոնավիրուսի արհեստական ​​ծագման տեսության մասին:

Ինչպես ավելի վաղ ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը հայտարարել էր հերթական ճեպազրույցում, ԶԼՄ-ներում տարածված հրապարակումներն այն մասին, որ ինստիտուտի մի քանի գիտնական 2019-ի նոյեմբերին բուժվում են հիվանդանոցում, չինական իշխանությունները դեռ այն ժամանակ են հերքել և հայտարարել անհայտ հիվանդության առաջացման մասին:

Մարտին փորձագետների միջազգային խումբը հրապարակել էր զեկույց՝ հունվար-փետրվար ամիսներին նոր կորոնավիրուսի ծագումը ուսումնասիրելու նպատակով Չինաստան կատարած ուղևորության մասին: Փորձագետները չէին կարող միանշանակ եզրակացության գալ: Ժնևում հրապարակված վերջին փաստաթղթի համաձայն՝ նրանք համարում են, որ կորոնավիրուսը փոխանցվել է կենդանիներից, իսկ հետո նաև տարածվել մարդկանց մեջ, իսկ ամենաքիչ հավանականը SARS-CoV-2-ի՝ լաբորատոր պայմաններում առաջացումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում