Այսօր Սիրիայի Դեյր էլ-Զոր քաղաքում բանակի և ապստամբների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում 34 մարդ է զոհվել: Զոհվածների մեջ են 10 երեխաներ: Այս մասին հայտնում է Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Սիրիական այս քաղաքում բախումները Բաշար Ասադի հակառակորդների և բանակի միջև շարունակվում են արդեն մի քանի օր: Սիրիայում զոհվածների թիվն օրեցօր ավելանում է:
Ըստ իշխանությունների՝ սպանվածները զինված ահաբեկիչներ են և ոչ թե խաղաղ բնակիչներ: Երեկ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Սիրիան պայքարում է ահաբեկիչների դեմ:
Հիշեցնենք, որ Քուվեյթը, Բահրեյնը և Սաուդյան Արաբիան Սիրիայից ետ են կանչել իրենց դեսպաններին:








































