Հայաստանի իշխանությունն ակնկալում է, որ դաշնակիցները, որոնք ՀՀ հետ կապված են հստակ կարգավորված փոխպարտավորություններով, այդ թվում՝ ռազմական, կաջակցեն այսօր ստեղծված գործընթացում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
Ըստ նրա՝ Գեղարքունիքում տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ, ինչպես ադրբեջանական կողմն է փորձում ներկայացնել, դա ադրբեջանական ագրեսիայի հետևանք է։








































