ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ելույթ ունենալով կազմակերպության միավորված շտաբի նիստում, անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին սրացումը պահանջում է շտապ միջոցներ ձեռնարկել, «առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի, և լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերը»: