«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը գտնվում է Սյունիքի մարզի Վերիշեն համայնքում: Նշենք համայնքը մոտ է գտնվում Սև լճին:
Մեր նկարահանող խումբը եղավ Վերիշենում գործող գորգագործական արվեստանոցում, որտեղ հիմնակնում աշխատում են Արցախից տեղափոխված կանայք: Գորգերի պատվերները հիմնականում ստանում են դրսից:
Կանայք նշում են, որ սահմանային լարվածությունը իրենց վրա ազդում է, բայց քաղաքը լքել չեն պատրաստվում:









































