ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին 2022 թվականին Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի կոչ է արել՝ Չինաստանում մարդու իրավունքների խախտումների համար։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։
Փելոսիի խոսքով՝ մարզիկները կարող են մասնակցել խաղերին, սակայն համաշխարհային առաջնորդները պետք է հրաժարվեն Պեկին այցից՝ իրենց «բարոյական վարկանիշը» պաշտպանելու համար։
Նա քննադատություն է հնչեցրել Օլիմպիադայի կորպորատիվ հովանավորների հասցեին։
Այդուհանդերձ, Փելոսին խոստովանել է, որ դիվանագիտական բոյկետը կարող է չաշխատել, ինչպես նախկինում։ Դեռևս 2008-ին նման կոչով խոսնակը դիմել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, սակայն Բուշն այցելել էր Պեկինի ամառային խաղերի բացման միջոցառմանը՝ 80 այլ պետությունների ղեկավարների հետ։











































