Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են նաև միջխորհրդարանական շփումների շրջանակում:
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել են Մոսկվայում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի պաշտոնական կայքը։
«Վյաչեսլավ Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը», – ասված է հաղորդագրության մեջ:
Պետդումայի ղեկավարը նշել է միջխորհրդարանական հարթակներում երկկողմ շփումների զարգացման փաստը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր: