Այսօրվանից Չեխիայում թույլատրվում է 700 հանդիսականի մասնակցությամբ բաց երկնքի տակ մշակութային և մարզական միջոցառումների անցկացումը։ Դիմակների կրումը մնում է պարտադիր։ Մայիսի 17-ից մեղամացվում են կարանտինային մի շարք սահմանափակումներ և սկսվում է 40-ից բարձր տարիքի քաղաքացիների պատվաստումը։
Երկրում տևական դադարից հետո բացվում են ռեստորանները, բարերը, սրճարանները, որոնք պետք է առավելագույնս պահպանեն սանիտարա-համաճարակային անվտանգության նորմերը։ Մեկ սեղանի մոտ կարող է նստել 4 այցելուից ոչ ավելի։
Մարզասրահների աշխատանքը նույնպես կվերսկսվի՝ 15 քմ տարածքում մեկ մարդու գտնվելու պայմանով։
Թատրոնների, համերգասրահների և կինոթատրոնների փակ հաստատությունները դեռևս փակ կմնան։
Երկրում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 1 652 840 մարդ, մահացել՝ 29 901-ը։









































