Saturday, 25 07 2026
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Աշխարհը երեք նախագահների եռանկյունուց այն կողմ

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրայնացված առաջարկը  ենթարկվեց տարբեր մեկնաբանությունների և դրա մոտիվն ու բնույթը ունեցավ տարբեր գնահատականներ: Հանրագումարում սակայն, թերևս արժե արձանագրել առանցքայինը: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայում է այն, որ Հայաստանի պետական զարգացումը ունի քաղաքական սերնդափոխության էական անհրաժեշտություն: Իհարկե այդ սերնդափոխությունը չպետք է լինի ինքնանպատակ, այսինքն չունենա ֆիզիկական բնույթ, որովհետև զուտ ֆիզիկական տրամաբանությամբ սերնդափոխություն տեղի է ունենում նաև այսպես ասած երեք նախագահների եռանկյունու շրջանակում էլ, ու դա տեղի է ունենում անգամ թավշյա հեղափոխությունից առաջ էլ: Ամբողջ հարցն այն է, որ այդ սերնդափոխությունը տեղի է ունենում եռանկյունու բովանդակային պատկերով ու նմանությամբ: Մինչդեռ Հայաստանին անհրաժեշտ է բովանդակային սերնդափոխություն, որը կբերի նոր քաղաքական դաս ոչ միայն ֆիզիկական, այլ գաղափարական, բովանդակային, արժեհամակարգային իմաստով, որը կձևակերպի հայկական պետականության ներկայի ու ապագայի թե քաղաքական ճանապարհային քարտեզի ողնաշարը, թե նաև ռազմավարական նպատակները: Ընդ որում, սերնդափոխությունը չպետք է կառուցվի երեք նախագահների եռանկյունու հետ կռվի կամ դիմակայության նպատակի վրա: Այստեղ թերևս հարկ է արձանագրել անցյալը իր խորքային, համակարգային խնդիրներով ու անարդյունավետությամբ, ու անցնել առաջ:

Բանն այն է, որ անցյալի հետ հաշիվ մաքրելը ներկայումս չունի սկզբունքային իմաստ: Իրավական և քաղաքական խնդիրները անշուշտ պահանջում են համարժեք գնահատական, սակայն դա չպետք է լինի քաղաքական նոր սերնդի հիմնարար խնդիրն ու առաքելությունը: Հիմնարար խնդիրն ու առաքելությունը, հետևաբար նաև չափման առանցքային սանդղակը պետք է դառնան քաղաքական իրողությունների հանդեպ բովանդակային դիրքավորումն ու հանրությանը նոր առաջարկների տրամաբանությունը, դրանցում լուծումների առարկայականությունը: Հայաստանում առկա է եղել քաղաքական անարդյունավետության մի սկզբունքային, հիմնարար պատճառ:  Դա այն է, որ Հայաստանում որևէ քաղաքական գործունեության և հեռանկարի հաջողություն կապվել է որևէ թիրախի հետ պայքարի հետ, հանրային վստահության կառուցումը պայմանավորվել է որևէ կոնկրետ թիրախի հարվածային կոշտության աստիճանով: Դա բերել է նրան, որ քաղաքականության մեջ ստեղծագործական մտքի միագիծ վեկտոր, որտեղ հիմնական խնդիրը եղել է հանրությանը առավելապես «աղետի սպասման տագնապով» համակելն ու դրանով «համախմբելը»: Սա անարդյունավետության խորքային հիմք ու պատճառ է, հետևաբար պետք է փոխել քաղաքական գործունեության տրամաբանության հիմքում եղած այդ գերակա վեկտորը  և դա պետք է լինի քաղաքական նոր սերնդի առանցքային առաքելությունը: Եվ դա պետք է փնտրի քաղաքականության մեջ հանրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում