Saturday, 18 07 2026
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն

Մխիթարյանը կհեռանա․ Ուշագրավ փաստեր հայ ֆուտբոլիստի ու Մոուրինյոյի անցած ուղիների վերաբերյալ

Նախօրեին հայտնի դարձավ, որ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Ռոման»։ Վերջինիս ներկայիս գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ամռանը կհեռանա։ Կարող ենք արձանագրել, որ Ֆոնսեկային չհաջողվեց նշանակալի արդյունք գրանցել, ինչը դարձավ աշխատանքի դադարեցման հիմնական պատճառ։ Մոուրինյոյի Հռոմի թիմի գլխավորելը բուռն արձագանք գտավ հատկապես հայ երկրպագուների շրջանում։ Կխաղա արդյո՞ք Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Մոուրինյոյի թիմում։ 2016-2018 թվականներին Մխիթարյանը Մոուրինյոյի գլխավորությամբ ելույթ է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Նշենք նաև, որ Մխիթարյանը հենց Մոուրինյոյի գլխավորությամբ է տիրացել իր կարիերայի ամենանշանակալի տիտղոսին։ 2017 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը, իսկ Մխիթարյանը դարձավ եզրափակիչ մրցավեճի հերոսը։ Չմոռանանք սակայն, որ հայ ֆուտբոլիստը ոչ այնքան լավ հարաբերությունների մեջ էր պորտուգալացի մասնագետի հետ։ Մասնավորապես, Մոուրինյոն այսպես ասած հակված չէր խաղադաշտում օգտագործելու Մխիթարյանի պոտենցիալը։

Պատճառներից մեկը, որ Մխիթարյանը «Յունայթեդից» տեղափոխվեց «Արսենալ»՝ հենց Մոուրինյոն էր։ Հայ ֆուտբոլիստը ցանկանում էր առաջ շարժվել՝ դավանելով հարձակվողական ֆուտբոլ։ Արսեն Վենգերի գլխավորությամբ մեր հավաքականի ավագը «Արսենալում» ստացավ այդ հնարավորությունը, բայց․․․։ Վենգերը հեռացավ, իսկ նրան փոխարինած Ունայ Էմերին խառնեց խաղաքարտերը։ «Ռոմայում» Մխիթարյանը ունեցավ դրսևորվելու հնարավորություն և բարձր արդյունքներ գրանցեց։ Դրան էապես նպաստեց նաև Ֆոնսեկան։ Մոուրինյոյի «Ռոմայում» հայտնվելը կարելի է համարել ճակատագրի հեգնանք Մխիթարյանի նկատմամբ։ Ուշագրավ վիճակագրական փաստարկներ․ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց ամիսներ անց, նույն 2018 թվականին այս թիմից հեռացավ նաև Մոուրինյոն։ Վերջինս ինչպես Մխիթարյանը տեղափոխվեց Լոնդոն՝ գլխավորելով «Տոտենհեմը»։ Մոուրինյոն, ինչպես Մխիթարյանը Լոնդոնից տեղափոխվում է Իտալիայի մայրաքաղաք։ Ու հիմա հայ ֆուտբոլիստի ու հայտնի մարզչի ճանապարհները խաչվում են։ Վերջին զարգացումները ստիպում են պնդել, որ մրցաշրջանի ավարտին Մխիթարյանը կհեռանա «Ռոմայից»։ ««Յուվենտուսի» մարզչական կազմը վստահ է, որ Մխիթարյանը արդյունավետ կհամագործակցի թիմի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուի հետ։ Թուրինյան ակումբը պատրաստ է տարեկան 5 միլիոն եվրո վճարել Մխիթարյանին։ Տեղափոխության վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկություն չկա։ Քանի որ «Ռոման» չի երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ, հավանականությունը մեծ է «Յուվենտուսը» կհաղթի հայ ֆուտբոլիստի համար պայքարում»,- օրեր առաջ գրել էր «Torino Sport»-ը։

Վերջինս նշել էր նաև, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը բանակցություն է վարում հայ կիսապաշտպանի հետ։ Նշենք, որ եթե «Ռոման» մինչև մրցաշրջանի ավարտը չերկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ, վերջինս ամռանը կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ և «Յուվենտուսն» առանց ֆինանսական փոխհատուցման կկարողանա պայմանագիր կնքել։ «Մխիթարյանը դեմ չէ «Ռոմայում» կարիերան շարունակելուն: Նա լավ է զգում Հռոմում, բնակվում է ընտանիքի հետ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով կգլխավորի «Ռոման» և կհաջողվի արդյոք ձեռք բերել Չեմպիոնների լիգայի ուղեգիր» ,- գրել էր իտալական մամուլը։ Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Ռոման» մեկ շաբաթ առաջ հյուրընկալվելիս 6։2 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել «Մանչեսթեր Յունայթեդից»։ Եզրափակիչ փուլ դուրս գալու համար իտալական թիմին անհրաժեշտ է հաղթել առնվազն 4։0 հաշվով, ինչը գործնականում հնարավոր չէ։ «Ռոման» հրաժեշտ կտա Եվրոպա լիգային և չի մասնակցի 2021/2022 թթ Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։ Ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» հանդիպումները մարզական առումով այնքան էլ կարևոր չեն։

Խոսվում է, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ակտիվ աշխատանքներ է տանում հայ ֆուտբոլիստի տեղափոխության ուղղությամբ։ Հավանականությունը մեծ է, որ գալիք մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ավագին կտեսնենք Թուրինի «Յուվենտուսում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում