Մագադանում վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղևորները, նախնական տվյալներով, մահացել են:
Այսօր առավոտյան Ан-12-ը անհետացել էր ռադարների տեսադաշտից այն բանից հետո, երբ վթարային վայրէջք էր պահանջել: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Օմսուկչան գյուղի մոտակայքում:
Որոնողափրկարարական աշխատանքները դժվար են ընթանում, քանի որ տարածքում խիտ մառախուղ է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:








































