Այսօր կեսօրից փակ դռների ետևում շարունակվում է ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը։ Լրագրողները սպասում են հանդիպման ավարտին՝ արդյունքների վերաբերյալ մանրամասները հաղորդելու համար։
Հիշեցնենք, որ Կոնգրեսի պատվիրակության կազմում են Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահագն Խաչատրյանը, Ֆելիքս Խաչատրյանը և Սամվել Աբրահամյանը: Կոնգրեսի խումբը գլխավորում է Լևոն Զուրաբյանը։
Իշխանության պատվիրակության անդամներն են՝ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Գագիկ Մինասյանը(ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ) և Խաչիկ Հարությունյանը (ՕԵԿ)։
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցում այսօրվա հանդիպմանը։
Լուսանկարը` Արմենպրեսի








































