Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը հրաժարական տվեց:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Մոտ երկու տարի Հայաստանում գործում էր բռնցքամարտի երկու ֆեդերացիա` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան և Հայկական ազգային ֆեդերացիան: Հավաքական թիմը բաժանված էր երկու մասի, և մարզիկները նույնիսկ չէին մարզվում միասին:









































