Sunday, 26 05 2024
09:45
Wildberries-ում սկսել են վաճառել Lada ավտոմեքենաներ
09:30
Շենգենյան վիզաները հունիսից կթանկանան 12%-ով
Ռուսաստանն առաջին անգամ 5G կապի արբանյակներ է արձակել տիեզերք
2018-ի մանդատի «ամայի» հետագիծը
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ

Իրանի և Ռուսաստանի միջև կա փոխադարձ անվստահություն.  ինչի՞ կարող են հանգեցնել ընտրությունները

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը:

-Իրանում ներքաղաքական բավական լարվածություն է առաջացել հունիսին կայանալիք ընտրություններից առաջ: Իրանական լրատվամիջոցները հրապարակել են ԱԳ նախարար Զարիֆի 7 ժամանոց հարցազրույցը, որտեղ որոշակի աղմկահարույց հայտարարություններ է արել, քննադատել է Ռուսաստանին, պնդել է, որ Պուտինի պնդմամբ է զորք ուղարկել Սիրիա, ասել է, որ Մոսկվան մի քանի անգամ փորձել է խանգարել Իրանի միջուկային ծրագրերի կարգավորման ճանապարհային քարտեզը և բազմակողմանի բանակցությունները: Դուք ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և ինչի՞ կարող են հանգեցնել ընտրություններն Իրանում:

Իրանում փաստորեն ընտրարշավ է, և հիմնական պայքարը գնում է երկու թևերի միջև: Այդ հարցազրույցը պետք է փաստորեն հրապարակվեր, երբ արդեն կձևավորվեր նոր իշխանություն: Ընդհանուր առմամբ Զարիֆի հայտարարություններում ճշմարտություններ են, որոնք նա խոստովանել է: Պարզապես խոսել է դրանց մասին որպես խնդիրներ: Իհարկե, չմոռանանք, որ եղել են դեպքեր, երբ Ռուսաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել հենց Իրանի միջուկային հարցի առնչությամբ: մինչև բանակցությունները: Իրանական փորձագետները միշտ վկայակոչում են այն, որ Ռուսաստանը դեմ է քվեարկել: Եթե դուք հիշում եք, ես միշտ էլ ասել եմ, որ պատմականորեն 2 երկրների միջև կա փոխադարձ անվստահություն, բայց կան մարտավարական շահեր: Այսինքն հիմա իրավիճակն այնպիսին է, որ երկուսն էլ Արևմուտքի կողմից պատժամիջոցների են ենթարկվում, Արևմուտքի հետ երկուսի հարաբերություններն էլ լարված են, հետևաբար, կարող են իրենք համագործակցել, քանի որ ինչպես ասում են՝ թշնամուս թշնամին իմ բարեկամն է: Իրանը պետք է Արևմուտքի հետ հարցերը լուծի և այս բանակցություններն արդյունք ունենան, իսկ Իրանի գործարարները հակված են դեպի արևմտյան տեխնոլոգիաներ: Անգամ Չինաստանի հետ 25-ամյա համաձայնությունը ինչ-որ տեղ ճնշման լծակ էր, որպեսզի Արևմուտքը, ԱՄՆ-ն վերադառնան առանց Իրանին նոր պարտավորություններ պարտադրելու: Այսպիսի մի տարբերակ կա, որ գուցե Զարիֆը բարենորոգիչների թեկնածուներից լինի: Ամեն դեպքում այնպես չի, որ Իրանում մեծ լարվածություն կա: Ուղղակի ինչպես բոլոր դեպքերում, նախընտրական մթնոլորտում յուրաքանչյուրն էլ իր ձեռքի տակ եղած գործիքներն օգտագործում է:

-Հաշվի առնելով, որ Իրանում ներքաղաքական իրավիճակը, տնտեսական վիճակը բավականին սրված է, շանսերն ինչպիսի՞ն են Զարիֆի:

Բարենորոգիչներն ընդհանրապես մրցակցելու շանսեր կունենան այն դեպքում, եթե մինչև ընտրությունները վերականգնվի Իրան+1-ի համաձայնությունը, այլապես 100 տոկոսով ընտրվելու են պահպանողականները, որոնք կարծում եմ՝ ևս կարող են բանակցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում