Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա ներկայիս ակումբից, եթե թիմը մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի:
Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, պորտուգալացին կմտածի այլ ակումբներ տեղափոխվելու տարբերակները մրցաշրջանի ավարտին մոտ, երբ վերջնական տեսք կստանա մրցաշարային աղյուսակը:
Ավելի վաղ հայտնիէր դարձել, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կրկին վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Ռոնալդուն կարող է նորից հանդես գալ Պրեմիեր լիգայում, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բացահայտ հետաքրքրվել Ռոնալդուի տրանսֆերով: