Դաղստանի Գիմրի գյուղում գիշերը հրազենի օգտագործմամբ զանգվածային ծեծկռտուք է եղել, որի հետևանքով սպանվել է 7 մարդ, այդ թվում՝ 3-ամյա մի երեխա:
Ծեծկռտուքի պատճառը երկու տղամարդկանց մահն էր, որոնց դիակները հայտնաբերվել են Գիմրի գյուղի մոտակայքում: Բացի նրանցից, եղել են նաև վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ:
Զոհված երկու տղամարդկանց և վիրավորների հարազատները Ունցուկուլ գյուղում հավաքվել են հիվանդանոցներից մեկի մոտ, և սկսվել է ծեծկռտուք՝ հրազենի օգտագործմամբ,- հայտնում է Аргументы.ру-ն: Ըստ Кавказский узел-ի՝ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ մի երեխա` ծնված 2008 թ.: Եվս 2-ը մահացել են հիվանդանոցում:
Այս գիշեր ևս մեկ դեպք տեղի է ունեցել Դաղստանի Բույնակս շրջանում. անհայտ անձինք գնդակահարել են ոստիկանության տեսուչին, որը տեղում մահացել է:








































