Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մուսա լեռան 40 օրը» հեղինակավոր գրքի` կատալոներեն թարգմանիչ Ռամոն Մոնտոնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին: Նա այս մասին նշեց «Արմենպրես»-ին փոխանցած ուղերձում:
«Ցանկանում եմ իմ համերաշխությունը հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում։ Չեմ մոռանում և արդարություն եմ պահանջում»,-ասաց գրողը:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում էՀայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեքտասնյակ պետություն, միջազգային կազմակերպություններ:









































