Տղամարդը, որն ապրիլի 16-ին Թբիլիսիում ավազակային հարձակում է գործել Վրաստանի բանկի մասնաճյուղի վրա եւ պատանդներ պահել, ձերբակալված է: Այդ մասին լրագրողներին հայտնել է ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն:
«Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, հարձակվողը ձերբակալված է: Հատուկ գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել: Բոլոր պատանդները գտնվում են անվտանգ վայրում»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: