Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

ՊԵԿ-ը հրապարակել է առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. ինչո՞ւ է ՊՆ-ն երկրորդ խոշոր հարկատուն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով:

Համաձայն այդ ցանկի՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետբյուջե են վճարել 260 մլրդ 170 մլն 72 հազար դրամի հարկեր և տուրքեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրվել էին 275 մլրդ 315 մլն 899 հազար դրամ հարկեր և տուրքեր: Այսինքն՝ 2021-ի առաջին եռամսյակում խոշոր հարկ վճարողների վճարած հարկերը նվազել են 15 մլրդ 145 մլն 827 հազար դրամով կամ 5.5 տոկոսով: ՊԵԿ-ը 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե է հավաքագրել 332.9 մլրդ դրամ։ Միայն 1000 խոշոր հարկատուները ապահովել են ընդհանուր հարկերի շուրջ 78.2 տոկոսը։

Նկատենք, որ այս անգամ ցանկում որոշակի փոփոխություն կատարվել է։ Եթե նախորդ տարիներին ցանկում հայտնվում էին միայն բիզնես գործունեություն իրականացնող կամ, այսպես ասած, շահույթ հետապնդող ընկերությունները, ապա այս տարի ցանկում ներառվել են նաև շահույթ չհետապնդող մարմինները, այդ թվում՝ պետական մարմինները:

Այսպես՝ 2021 թվականի հունվար-մարտ ամիսների դրությամբ ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 18 մլրդ 704 մլն 826 հազար դրամ հարկերով: 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ այն ավելացել է 918 մլն 575 հազար դրամով կամ շուրջ 5.2 տոկոսով։

2-րդ խոշոր հարկատուն պետական մարմին է, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմը: Նրանց վճարած հարկերը 2021-ի հունվար-մարտին կազմել են 15 մլրդ 51 մլն 743 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ՝ նրանց վճարած հարկերն աճել են 6 մլրդ 140 մլն 510 հազար դրամով կամ 68.9 տոկոսով:

3-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ վճարած 9 մլրդ 770 մլն 690 հազար դրամի հարկերով: Նախորդ տարվա համեմատ՝ նրանց վճարած հարկերն աճել են 4 մլրդ 665 մլն 514 հազար դրամով կամ շուրջ 91.4 տոկոսով:

4-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 4 մլրդ 139 մլն 508 հազար դրամ հարկերով: 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ այն նվազել է 58 մլն 12 հազար դրամով կամ շուրջ 1.4 տոկոսով:

5-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 775 մլն 493 հազար դրամ հարկերով: 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նրանց վճարած հարկերը նվազել են 148 մլն 551 հազար դրամով կամ շուրջ 3.8 տոկոսով:

6-րդ խոշոր հարկատուն «ՄՏՍ Հայաստան»-ն է։ Նրանք առաջին եռամսյակում վճարել են 3 մլրդ 549 մլն 246 հազար դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նրանց վճարած հարկերն աճել են 148 մլն 838 հազար դրամով կամ շուրջ 4.4 տոկոսով:

7-րդ խոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 140 մլն 576 հազար դրամի հարկերով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 12 մլրդ 122 մլն 904 հազար դրամով կամ շուրջ 4 անգամ:

8-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 64 մլն 588 հազար դրամի հարկերով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 60 մլն 280 հազար դրամով կամ շուրջ 1.9 տոկոսով:

9-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 2 մլրդ 606 մլն 708 հազար դրամի հարկերով։ Նրանց վճարած հարկերը նվազել են 1 մլրդ 279 մլն 24 հազար դրամով կամ շուրջ 32.8 տոկոսով:

1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Սիփիես Օիլ» ընկերությունը՝ վճարած 2 մլրդ 580 մլն 112 հազար դրամի հարկերով: Նրանց վճարած հարկերը ևս նվազել են, այս դեպքում՝ 1 մլրդ 821 մլն 419 հազար դրամով կամ շուրջ 41.4 տոկոսով:

Ստացվում է, որ միայն առաջին տասնյակի խոշոր հարկատուներից 3-ի վճարած հարկերն են աճել, մնացած 7-ինը նվազել են 2021-ի առաջին եռամսյակում:

Տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հրապարակված ցանկին, նկատեց, որ դրականն այն է, որ անցած տարվա համեմատ՝ առաջին հնգյակում գտնվող ընկերությունները, որոշ բացառությամբ, իրենց տեղերը պահպանել են։ Դա ցույց է տալիս, որ այդ ոլորտերը գործել են կայուն։ «Գազպրոմ»-ի ֆակտորը հասկանալի է, ձմռան ամիսներին գազի սպառմամբ է պայմանավորված, և կայունությունը դրանով է պայմանավորված։ Ինչ վերաբերում է մյուս խոշոր հարկատումներին, ապա դա ևս ցույց է տալիս, որ այդ ապրանքների սպառումը նույնպես կայուն է եղել։

Պետական մարմնի երկրորդ խոշոր հարկատու լինելուն, ապա Մակարյանի խոսքերով՝ դա զարմանալի չէ։ Դա կապված է հետպատերազմական վիճակի հետ, բավականին ծախսեր են կատարվել, որի մասին շատ չի խոսվում, բայց ծախսը տրամաբանական է ու հասկանալի։ «Դա ուղղակի այդպիսի մի առանձին պիկ է, որը էլ չի կրկնվի, եթե նորից նման պատերազմ չլինի»,- ասաց մակարյանը։

Տնտեսագետի խոսքերով՝ շատ կարևոր է նայել խոշոր հարկատուների վճարած հարկերի մեծությանը, քանի որ միայն դիրք գրավելը բավարար չէ։

Կարևոր է, թե երրորդ կամ հինգերորդ տեղում լինելով, ընկերությունը ինչքան հարկ է վճարել։ «Հարկերի մեծությունից կերևա նաև՝ տնտեսական դինամիկան ինչպիսին է եղել։ Եթե հարկերը նույնն են մնացել, ապա դինամիկան նույնն է, եթե նվազել են հարկերը, դա էլ ցույց է տալիս, որ սպառումը նվազել է, և իրենց վճարած հարկերի քանակը պետք է որ նվազեր։ Կարևոր է նաև գնալ հարկերի բաղադրություններով։ Կարևոր է, թե եկամտահարկի մասով ինչքան է վճարումներ եղել, քանի որ աշխատողների կրճատումը, աշխատավարձերի վերանայումները էականորեն վերադասավորել են ընկերություններին, մանավանդ խոշոր ընկերություններին, որոնք հազարավոր աշխատողներ ունեն։ Այս տարի արդեն կերևա, թե եկամտահարկի փոփոխությունը ինչ ազդեցություն կունենա»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ կարևոր է տեսնել, թե ինչ փոփոխություններ են կատարվել ՓՄՁ-ների վճարած հարկերի մասով։ Բայց ակնհայտ է, որ այս մասով նվազում է եղել, քանի որ բազմաթիվ ընկերություններ փակվել են, ու բնական է, որ ՓՄՁ-ի վճարած հարկերն էլ են նվազել։

Ինչ վերաբերում է տնտեսական պատկերին, ապա տնտեսագետի խոսքերով՝ 2021 թվականը կմնա հիմնականում այն ուղղությունների մեջ, որոնք որ 2020 թվականին ֆիլտրվեցին։ Այսինքն՝ հանրային սնունդը դեռևս կմնա զրոյական վիճակում, տուրիզմը կմնա ցածր մակարդակի վրա, բայց նաև տարբեր սննդամթերքների մասով կպակասի, քանի որ գնաճը հանգեցրել է գնողունակության և ծավալների անկման։ Հետևաբար, մատակարարումները, սպառումը սննդամթերքի մասով կպակասի։

Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին՝ տեքստիլ, մետաղների մշակում և այլն, ապա այս մասով որոշակի տեղաշարժ կարող է լինել, քանի որ շինարարություն որոշակի կատարվում է, իսկ տեքստիլը հիմնականում աշխատում է դրսի շուկայի համար։ Հանքարդյունաբերությունը կմնա ստաբիլ վիճակում։ ՏՏ ոլորտում որոշակի ավելացումներ կարող են լինել, քանի որ կորոնավիրուսը հանգեցրեց նոր ծրագրերի մշակման, ու առաջընթաց անպայման կլինի։

Անկախ այս ցուցանիշներից, Մակարյանի խոսքերով՝ եկող եռամսյակին մենք կրկին որևէ դրական սպասելիք, աճ ոչ մի պարագայում չենք կարող ակնկալել։ «Այս տարի ընդհանրապես մեծ աճ ակնկալել հնարավոր չէ։ Երբ որ մեզ ասում են, թե երկնիշ աճ է լինելու, ապա ես զարմանում եմ, թե ինչի հաշվին։ Եթե հաշվում ենք, որ մենք 7 տոկոս իջել ենք, ապա երկնիշ աճի դեպքում տնտեսական աճը կանգնում է 3 տոկոսի վրա։ Երբ որ մենք այդ տարբերությունով չենք հաշվարկում, ապա ստացված երկնիշ թվերը ոչինչ չեն ասում։ Ո՛չ ժողովուրդը, ո՛չ բիզնեսը, ո՛չ քաղաքացին հարկերի առումով մեծ տարբերություն չի նկատում»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։

Տնտեսական առումով, խոշոր կազմակերպությունները, որոնք որ աշխատում են գլոբալ շուկաների վրա, իսկ գլոբալ շուկաները ենթարկվել են վերադասավորումների, ապա փոփոխություններ չեն կարող եղած չլինել խոշոր ընկերությունների վրա։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում