ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ադրբեջանական կողմի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի բեկորներ հայտնաբերելու մասին:
«Սա նոր տեղեկատվություն է, հայտնի չէ, ես տեղեկություն չունեմ: Իսկանդերներ չեն օգտագործվել հակամարտության ընթացքում, և դա հաստատվել է», – ասաց Կրեմլի խոսնակը: