Monday, 29 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Վրաստանում հակաթուրքական տրամադրությունները նորություն չեն, բայց պետք է արձանագրենք՝ այնտեղ Թուրքիայի և Ադրբեջանի մասով բավարար աշխատանք չենք արել

Նամախվանի ՀԷԿ-ի ամբարտակի կառուցումը դադարեցվել է 9-12 ամսով՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նախագիծը նախատեսում է երկու անկախ ՀԷԿ-երի կառուցում Ռիոնի գետի հովտում։ Սակայն ընդդիմախոսները պահանջում են, որպեսզի կառավարությունը խզի պայմանագիրը թուրքական Enka ընկերության հետ, ինչպես նաև թուրքական ընկերությունը լքի Ռիոնիի կիրճը։

«Սա այն Վրաստանը չէ, որը ես ճանաչում եմ». այսկերպ է մեկնաբանել Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգենը մի շարք հայտարարություններ, որոնք արվել էին Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ցույցի ժամանակ։

«Ինձ համար անակնկալ էր տեսնել բողոքի ցույցերը։ Երկրորդը, ինչը ինձ զարմացրել է, դա հակաթուրքական, թուրքաֆոբ և որոշ դեպքերում նաև հակաիսլամական քարոզչությունն է։ Սա մտահոգիչ է, քանի որ ես հարգում եմ վրացական մշակույթը, ուղղափառ հավատքը վրացական ինքնության բացկացուցիչ մասն է, բայց երբ խաչը դրվում է շինարարության վրա և հայտարարվում, որ նրանք չեն ցանկանում թուրքական ընկերություն Վրաստանում, իմ մեջ կասկածներ են առաջանում, որ սա այն Վրաստանը չէ, որը ես ճանաչում եմ»,- ասել է դեսպանը։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ հակաթուրքական տրամադրությունները Վրաստանում նորություն չեն: «Անկախությունից ի վեր Վրաստանում եղել են տարբեր ազգայնական խմբեր, որոնք հակաթուրքական տրամադրություններ ունեն։ Նրանք տարբեր հարցերի շուրջ իրենց տեսակետները հնչեցրել են։ Ասել, թե այժմ մենք կարող ենք այս իրավիճակից օգտվել, սխալ կլինի, որովհետև պետք է հստակ, պլանավորված աշխատանք տարվեր մեր կողմից նույն Ցեղասպանության ճանաչման հետ կապված։ Մի քանի շաբաթից ապրիլի 24-ն է, և շատ կարևոր է արձանագրել, որ թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի մասով մենք Վրաստանում մեր քարոզչությունը չենք կարողացել իրականացնել։ Պետք էր հստակ արտահայտել մեր դիրքորոշումը Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, համաժողովներ պետք է անցկացվեին։ Արցախյան հարցում ևս չենք կարողացել մեր օրակարգն առաջ քաշել։ Հիմա էլ չենք կարող ասել, թե Վրաստանում կան միայն հակաթուրքական տրամադրություններ. կան խմբեր, որոնք հակաադրբեջանական մոտեցում ունեն, կան նաև հակահայկական մոտեցում ունեցողներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով կոնկրետ վերը նշված խնդրին՝ մեր զրուցակիցն ասաց. «Առաջ է բերվում էկոլոգիական խնդիրների հարցը։ Եվ այս ֆոնի վրա մենք տեսնում ենք որոշակի հակաթուրքական տրամադրություններ, որն էլ հենց մտահոգել է դեսպանին։ Դեռևս նրա ասածին որևէ պաշտոնական արձագանք չկա, կան միայն արձագանքներ որոշակի խմբերի կողմից։ Վրաստանի իշխանությունների համար Թուրքիան ռազմավարական գործընկեր է, ապահովում է տարբեր ներդրումներ։ Այդ կարևորությունը Վրաստանի համար կա, դրա համար էլ հակաթուրքական դրսևորումները մեծ տարածում չեն ստանում։ Մեդիան ևս չի ձգտում այդ ամենը տարածել։ Երբ իրավիճակը փոխվի, միգուցե նոր կարողանանք այլ դրսևորումներ տեսնել։ Չեմ կարծում, թե այս տրամադրությունները պետական մոտեցում ունեն։ Այլ հարց է, որ որոշ ազգայնական խմբեր ինչ-որ կապեր ունեն մերձիշխանական շրջանակների հետ, տարբեր հարցերում աջակցում են իշխանություններին։ Միգուցե այն պայմանավորվածությունը, որ տեղի է ունեցել ՀԷԿ-ի հետ կապված, օգուտ չէ իշխանություններին, և իշխանությունն օգտագործում է այդ ռեսուրսը, որ այդ ծրագիրը չիրականանա։ Բացի էկոլոգիական ռիսկերից, կա նաև տնտեսական բաղադրիչ, ինչի հետևանքով էլ նման իրավիճակ ստեղծվեց։ Թուրքիայի արձագանքն էլ հետաքրքիր է, կտեսնենք, թե առաջիկայում ինչ զարգացումներ կլինեն»։

Հարցին, թե արդյոք Հայաստանի դեսպանատունը կամ հայ համա՞յնքն է թերացել, որ ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստանի համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, Ջոնի Մելիքյանն ասաց. «Համալիր խնդիր է։ Պետք է տեսլական, մշակված ծրագիր լինի Երևանում, որը կիրականացվի տարբեր երկրներում։ Մենք գիտենք, որ մեր համայնքի ներկայացուցիչները՝ քիչ լինեն, թե շատ, ամեն տարի ապրիլի 24-ին հավաքվում են դեսպանատան առաջ, բողոքի ցույց անում։ Իմիջիայլոց, այդ նույն դեսպանի գալուց հետո խնդիրներ առաջացան, երբ նա երկու տարի առաջ նույն օրը երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում կազմակերպեց։ Մի կողմից՝ երեխաներն էին, հետո ոստիկաններն ու հայ համայնքի ներկայացուցիչների բողոքը։ Կա կարիք, որ ոչ միայն այդ ակցիան լինի, այլև ցուցահանդեսներ, համերգներ, որով կներկայացվի մեր դիրքորոշումը։ Պետք է Վրաստանի հասարակ քաղաքացու հետ աշխատանք տարվի, քանի որ իրենք ևս տարբեր աղետներով անցած ժողովուրդ են, իրենք էլ իմանան, որ այդպիսի բան է տեղի ունեցել։ Այդպիսով Վրաստանի հասարակության ձևավորած կարծիքը կարող է իր ազդեցությունը թողնել պետական դիրքորոշման վրա։ Պետք է համակարգված, կենտրոնացված մոտեցում լինի։ Բայց իմ կարծիքով՝ այսօր դեռ Հայաստանում չեն որոշել հայ-թուրքական հարաբերությունների ապագան, օրակարգը փոխվո՞ւմ է, թե՞ ոչ։ Այսօր ստեղծված իրավիճակը կարող է նպաստել, որ նաև այդ հարցում որոշակի ակտիվության պարագայում ինչ-որ արդյունքի հասնենք, չեմ ասում՝ ճանաչման, բայց գոնե փիարի հարցում շատ անելիքներ կան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում