Սեյսմոլոգները արձանագրել են Կուբայի արևելքում երկնաքարի անկումը: Տիեզերական օբյեկտը ընկել է Հոլգուին նահանգի Մոա քաղաքի մոտակայքում՝ գրում է Cubadebate- ը:
Հաղորդվում է, որ «Մոա» սեյսմոլոգիական կայանը ուրբաթ՝ մարտի 19-ին՝ ժամը 22.06-ին, երկնքում մի քանի լուսավոր երևույթներ է արձանագրել:
Ըստ թերթի՝ ականատեսները տեսել են կարմիր ու սպիտակ լույս, որին հաջորդել են երկու պայթյուններ:
«Սենսորների ընթերցումների հիման վրա դա երկրային պայթյուն չէր, բայց քանի որ իրադարձություն էր նման բնութագրերով, մեր սարքավորումները հարվածային ալիք գրանցեցին», – լրագրողներին ասել է Ազգային սեյսմոլոգիական ծառայության ղեկավար Էնրիկե Արանգո Արիասը:
Այլ ականատեսների խոսքով` երկնքում լույս է երևացել և ուժեղ կայծակի տեսք ունեցող գիծ: Ըստ այդ մարդկանց՝ իրենք չեն զգացել ցնցումներն ու պայթյունները:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել: