Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

17-ի էջը փակ է. եթե ՀՅԴ-ն չմասնակցի, Քոչարյանի համար բարդ կլինի, քիչ քվեն էլ՝ խայտառակություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:

– Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշումն արդեն կայացված է, ի՞նչ եք կարծում, ներքաղաքական զարգացումների ի՞նչ սցենար կարող է հետևել սրան:

– Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց ու հրապարակելուց հետո տեղի ունեցող գործընթացը ինձ և շատ-շատերին բերեցին այն հետևության, որ դրան հետևելու են ներքաղաքական բուռն զարգացումներ, և տեղի ունեցած ջարդուփշուրից, ԱԺ նախագահի դեմ կատարված մահափորձից հետո որոշ սթափ մարդկանց համար պարզ էր, որ եթե ուզում ենք խնդիրները լուծել, ապա դա պետք է անենք Սահմանադրությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով, այլ տարբերակ գրեթե գոյություն չուներ: Ես կուզենայի շնորհակալություն հայտնել Փաշինյանին, Ծառուկյանին և Մարուքյանին, որ կարողացան վեր կանգնել նեղացածությունից ու իրենց փոխհարաբերություններից և պետականության ու ժողովրդի շահը բարձր դասելով՝ եկան համաձայնության: Փառք Աստծո, մեր ժողովուրդն էլ չտրվեց սադրանքների, չլցվեց հրապարակները և չգնաց ինքն իր դեմ պատերազմի, և այսօր հասանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանգրվանին…

Նորմալ քաղաքական պրոցես է սպասվում, համոզված եմ՝ ընտրություններից հետո այլ իրավիճակ կլինի, որը լիցքաթափված կլինի: Իհարկե, ընտրությունները չեն լուծելու բոլոր խնդիրները, որովհետև այս պատերազմը բերեց մի փաստաթուղթ, որը խութեր ունի… Բայց այն, որ այս ընտրություններից հետո խորհրդարանում հայտնվող ուժերը շատ ավելի լեգիտիմ կլինեն և իրենց ավելի վստահ կզգան՝ թե՛ դրսում, թե՛ ներսում, և կկարողանան 5 տարվա ծրագիր ներկայացնել, սա դրական է:

– Դե դա է սահմանադրական ճանապարհը, այնուամենայնիվ կա կարծիք, որ հապճեպ որոշում է կայացվել:

– Ցանկացած իրավիճակում արտահերթ որևէ բան հապճեպ է, և ցանկացած արագ գործընթաց անորակ է: Բայց պետք է համեմատել՝ դանդաղի ժամանակ ինչ ես կորցնում և ինչ ես շահում, արագի դեպքում՝ ինչ: Մեր պարագայում եթե այս գործընթացները հետաձգվեին, համոզված եմ՝ անդառնալի հետևանք կունենային: Ես համարում եմ, որ նույնիսկ ուշացել ենք: Չթաքցնեմ, նոյեմբերի 13-ին հանդիպել եմ վարչապետին, առաջարկել եմ օր առաջ արտահերթ ընտրությունների գնալ:

– Կարծում եք այլ ճանապարհով իշխանությունը վերցնելու ռիսկերը հաղթահարվա՞ծ են:

– Համոզված եմ, որ այո: Այլ ճանապարհով իշխանություն վերցնելու համար 4 ամիս փողոցային պայքար տանող ընդդիմությունը կիրառեց տարբեր միջոցներ, հասարակական, կրոնական որոշ կառույցների աջակցությունը ստացավ՝ ներառյալ խնդիրը հասավ անգամ ԳՇ, բայց 5 հազարից նրանց թիվը չանցավ, և շարժումը համաժողովրդական բնույթ չկրեց, հանրությունը չմիացավ նրանց, գործընթացներն իրականացնում էին միայն այդ կուսակցությունների ակտիվիստները, որոնք միմյանցից բողոքում էին… Փողոցում գործող ընդդիմությունը չէր կարող հանրային լայն աջակցություն ստանալ, որովհետև ընդամենը 2 տարի առաջ էր մերժվել, իսկ մարդկանց հիշողությունը կարճ չէ:

– Վերջին փորձը զինվորականներից աջակցություն ստանա՞լն էր:

– Այո՛, վերջին և ամենալուրջ փորձը, որ պիտի փողոց հաներ ավելի լայն զանգվածներ, զինվորականների աջակցությունն էր, Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել, որ ԳՇ պետը աջակցի ընդդիմությանը: ԳՇ հայտարարությունը քաղաքական էր… Իրենք հաշվարկել էին, որ ժողովրդի 90 տոկոսը կաջակցի իրենց, բայց նրանց հաշվարկները չարդարացան, և նրանց չաջակցեց ժողովրդի այնպիսի զանգված, որին Վազգեն Մանուկյանը ժամանակին համարում էր կրիտիկական զանգված:

– Վազգեն Մանուկյանի գլխավորած միավորումից հիմա շատերը դուրս են եկել: Ընդդիմության այդ էջը փակվա՞ծ համարել:

– Միանշանակ կարծում եմ, որ 17-ի՝ քաղաքական գործընթացներին մասնակցության էջը փակված է խորհրդարանական երեք խմբակցությունների ընդհանուր հայտարարի գալուց հետո: 17-ի էջը անցած էջ է: ԲՀԿ-ն վստահեցնում է, որ միայնակ է մասնակցելու ընտրություններին, իսկ «Հայրենիքը» ԲՀԿ-ի ցուցակով կմասնակցի, թե այլ դաշինք կկազմի, հայտնի չէ: Ես զարմանում էի, որ Արթուր Վանեցյանը գնում է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման, որովհետև նա Հ1-ի եթերում Քննչական կոմիտեի պետի հետ նստած ասում էր՝ տեսեք, թե ինչ թղթապանակ ունեմ Քոչարյանի դեմ: Հանդիպմանը Քոչարյանը կասեր՝ ի՞նչ գործ ունի այս մարդն այստեղ, դուք վստահո՞ւմ եք նրան: Այսինքն՝ Վանեցյանն այդ շրջանակի հետ կապ չունի, նա կարող է ընտրություններին մասնակցել ինքնուրույն՝ իր շրջապատով, ինչը ողջունելի է, ես դեմ չեմ նոր կուսակցություններին, նոր ասելիք ունեցողներին՝ անկախ նրանից, որ իմ ու Վանեցյանի մոտեցումները հակադիր բևեռներում են: Գագիկ Ծառուկյանը մենակ է մասնակցելու, վստահ է իր ուժերին, իր պոտենցիալին և իր վարկանիշին: ՀՀԿ-ն հայտարարում է, որ որևէ պարագայում չի մասնակցելու և ցանկացած ընտրություն համարում է ֆալշ: Իսկ ՀՅԴ-ն միշտ ընտրություններին մասնակցել է միայնակ, Հայաստանում որևէ ընտրության ժամանակ ՀՅԴ-ն դաշինք չի կազմել, այս պարագայում հարց է՝ Դաշնակցությունը կմասնակցի՞, թե՞ չի մասնակցի: Եթե ՀՅԴ-ն չմասնակցի, Ռոբերտ Քոչարյանն ո՞ւմ հետ է մասնակցելու կամ ո՞վ է աջակցելու նրան: Շատ բարդ ընտրության մեջ է հայտնվում երկրորդ նախագահը՝ քվեներ հայթայթելու առումով: Ես չեմ բացառում, որ Քոչարյանը չի մասնակցի, որովհետև նրա համար խայտառակություն կլինի մասնակցությունը և շատ քիչ քվե հավաքելը: Այդ ռիսկը կա, որ Քոչարյանն ընտրություններին մասնակցելու դեպքում շատ ցածր տոկոսով քվե է հավաքելու:

– Այսինքն՝ նախկին իշխանությունները գրեթե բոլորը մասնակցություն կունենան այս արտահերթ ընտրություններին:

– Նախկին կուսակցությունները համարում են, որ այն ժամանակը, որ պատերազմից հետո ծախսվեց քաղաքական դաշտում, ծախսվեց նաև իրենց վարկաբեկելու համար, և որոշակի ժամանակ է պետք, որ կարողանան «մաքրվել» և մտնել գործընթացների մեջ, և դրա համար է, որ արտահերթ ընտրություններն այս ժամկետների մեջ իրենց ձեռնտու չէ:

– Երկրորդ և երրորդ նախագահներին այս ընտրությունները միավորո՞ւմ են, թե՞ հակառակը:

– Ես կարծում եմ՝ նրանք բացարձակ տարբեր բևեռներում են:

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում