Օգոստոսի 5-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում շարունակվել են մոլեգնել հրդեհները:
Մասնավորապես հրդեհի հետևանքով Կոտայքի մարզի Վերին Պտղնիի ամառանոցների տարածքում այրվել է 3 հա խոտածածկ տարածք, Արարատի մարզի Ջրաշեն գյուղում՝ ծիրանանոցի տարածքում՝ 1000 քմ, Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 31 շենքի հարակից տարածքում՝ 1500 քմ, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի թիվ 1 դպրոցի հարակից տարածքում՝ 10000 քմ, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի գերեզմանատան հարակից տարածքում՝ 4000 քմ, Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի հարակից տարածքում՝ 5000 քմ, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 49 շենքի հարակից տարածքում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի հարակից տարածքում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Փարփի գյուղում՝ անասնագոմերի հարակից տարածքում՝ 1000 քմ, Երևան քաղաքի Գոգոլի փողոցի թիվ 10 շենքի հարակից տարածքում՝ 2000 քմ, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 46 տան հարակից տարածքում՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Ոսկևազ գյուղի հարակից տարածքում՝ 35 հա խոտածածկ տարածք և 15 հա խաղողի այգի, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ գազալցակայանի հարակից տարածքում՝ 1500 քմ, Երևան քաղաքի «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու տարածքում՝ 1000 քմ, Երևան քաղաքի Նոր Արեշի 41-րդ փողոցի թիվ 67 տան հարակից տարածքում՝ 8000 քմ, Կոտայքի մարզի Գետարգել գյուղում՝ եկեղեցու հարակից տարածքում՝ 3.5 հա, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ «Փլեյ Սիթի»-ի հարակից տարածքում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան-Արզնի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի հարակից տարածքում՝ 3000 քմ:
Բոլոր նշված դեպքերում հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել և մարվել են:








































