ԱՄՆ-ը չի ճանաչում Սիրիայում նախագահական ընտրությունների օրինականությունը և կոչ է անում միջազգային հանրությանը հետևել այդ օրինակին: Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը չխաբվել Սիրիայում սպասվող նախագահական ընտրություններին: Նրանք ոչ ազնիվ կլինեն, ոչ էլ ազատ», – ասել է Թոմաս-Գրինֆիլդը:
Ըստ նրա՝ այս ընտրությունները «օրինականացնում են (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի ռեժիմը» և խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևը: