Tuesday, 21 05 2024
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով

Ադրբեջանցու սպանության համար դատապարտված Արման Առաքելյանը Հայաստանում է. Ինչու էր առարկում Արտակ Զեյնալյանը

ՌԴ-ում ադրբեջանցու սպանելու համար 18 տարի ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը մարտի 13-ին Հայաստան է տեղափոխվել։ Նա հետագա պատիժը կկրի հայրենիքում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Առաքելյանի պաշտպան Արթուր Դաշյանը։

Հիշեցնենք. տարիներ առաջ՝ 2015-ի սեպտեմբերին, ՌԴ հայկական ռեստորաններից մեկում վիճաբանության ժամանակ Առաքելյանը սպանել էր ադրբեջանցի տղամարդու։ Ռուսաստանաբնակ փաստաբան Արթուր Դաշյանը 2017-2018 թվականներից զբաղվում էր Առաքելյանի՝ Հայաստան արտահանձնման հարցերով։ Տարիներ տևած պայքարից հետո վերջապես փաստաբանին հաջողվել է իր պաշտպանյալին տեղափոխել Հայաստան։

Ռուսաստանաբնակ փաստաբան Արթուր Դաշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Արման  Առաքելյանի՝ Հայաստան տեղափոխվելու հիմնական խոչընդոտը եղել է հայկական կողմից, այլ ոչ թե Ռուսաստանից: «Ժամանակի ընթացքւոմ  բավական մեծ բանակցային աշխատանք է տարվել հայկական կողմի հետ, տարբեր ատյանների հետ, ու եկանք կոնսենսուսի, ու հայկական կողմը որոշեց իրեն վերցնել։

Ռուսական կողմը դեռևս 2017 թվականին՝ իմ դիմելուց 5 ամիս անց, արդեն որոշում էր կայացրել հանձնել Առաքելյանին, բայց հայկական կողմը տևական ժամանակ չէր ընդունում իրեն։ Մինչև 2020 թվականի սկիզբը իրեն չէին ցանկանում ընդունել»,- ասաց Դաշյանը՝ հավելելով, որ կոնվենցիայի համաձայն՝ ընդունելու որոշումը արդարադատության նախարարի միանձնյա որոշման հիման վրա է տեղի ունենում, իսկ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը չէր համաձայնում Արման Առաքելյանին Հայաստան տեղափոխելուն:

«Զեյնալյանն իր անձնական ամբիցիաներից ելնելով կամ այլ պատճառներով, որոնք ինքը չի բարձրաձայնել, չէր ստորագրում Արմանին Հայաստան տեղափոխելու փաստաթուղթը, բայց երբ Ռուստամ Բադասյանը եկավ, նա այդ քայլը դրական համարեց, ստորագրեց փաստաթուղթը և տեղափոխման ակտը հաստատեց։ Դրանից հետո պարզապես պանդեմիայի ու պատերազմի պատճառով ձգձգվեց տեղափոխման հարցը, բայց ի վերջո  մարտի 13-ին նրան տեղափոխեցին»,- ասաց փաստաբանը։

Արթուր Դաշյանը նշեց, որ շատ դրական է գնահատում փաստը, որ վերջապես Արմանը տեղափոխվեց Հայաստան, քանի որ նրա  կյանքին կարող էր վտանգ սպառնալ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցիները ցանկանում էին վրեժխնդիր լինել, և ամեն պահի հնարավոր է դա տեղի ունենար: «Նման չհաստատված տեղեկություններ կային, որոնք նաև ինձ էին հասել»,- ասաց Դաշյանը։

Նշենք, որ Արման Առաքելյանը Հայաստանում կկրի պատժի մնացած 12 տարին։ «Նորմատիվներով նա իր պատժաչափը մինչև վերջ պետք է կրի արդեն Հայաստանում։ Պետք է կրի մինչև վերջ, թե ոչ՝ դա արդեն Հայաստանի վերին ատյանների որոշելիքն է»,- ասաց փաստաբանը։

Արման Առաքելյանը հիմա լավ է, թեև որոշակի առողջական խնդիրներ ունի։ Նա կարճատև տեսակցել է հարազատներին, առաջիկա օրերին կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ, մինչ այդ դեռ ընթացակարգային հարցեր կան լուծելու։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում