Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը մտադիր է երկրում պայքարել խոշոր բիզնեսի ներկայացուցիչների դեմ, որորնք փորձում են իրենց իշխանությունը պարտադրել երկրում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք աշխատում ենք Ուկրաինային արդարությունը վերադարձնելու ուղղությամբ, և դրա հիմնական սկզբունքն այն է, որ մենք հստակ տեսնենք տարբերությունը «խոշոր բիզնես» և «օլիգարխիկ դաս» հասկացությունների միջև», – ասել է Ուկրաինայի առաջնորդը:
Զելենսկին նշել է, որ դրանում ներգրավված են Պյոտր Պորոշենկոն (Ուկրաինայի նախկին նախագահ), ինչպես նաև ձեռներեցներ Իգոր Կոլոմոյսկին, Ռինատ Ախմետովը, Վիկտոր Պինչուկը և Դմիտրի Ֆիրտաշը:
«Կարևոր է մեկ բան. դուք պատրա՞ստ եք օրինական և թափանցիկ աշխատել, թե՞ ցանկանում եք շարունակել ստեղծել մենաշնորհներ, վերահսկել լրատվամիջոցները, ազդել պատգամավորների և այլ քաղծառայողների վրա», – ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Նա նշել է, որ վերջինիս չի աջակցում: Նախագահը նաև հավելել է, որ այդ հարցերում իրեն լրացուցիչ աջակցություն պետք չէ միջազգային գործընկերներից: