Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, գիտական ֆորումի շրջանակներում, գիտաժողովի մասնակիցներին պատմել է 1961 թվականի հուլիսին Լոնդոնում խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի (1934-1968) հետ ունեցած հանդիպման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նա հմայիչ էր: Եվ կարծում եմ, որ նրա առաջինը [տիեզերագնաց] լինելու փաստը նրան հատկապես հմայիչ էր դարձնում», – կիսվել է թագուհին։
Հարցին, թե ինչպիսին էր Գագարինը, թագուհին պատասխանել է՝ «ռուս էր»: Նա նշել է, որ նա լավ հումորի զգացում ուներ։
Թագուհին հիշել է նաև, որ տիեզերագնացը անգլերեն չգիտեր:
Յուրի Գագարինը Մեծ Բրիտանիա է այցելել 1961 թվականի հուլիսի 11-ին և այնտեղ մնացել չորս օր: Այցի ընթացքում նա հանդիպել է բրիտանական մի քանի հասարակական ու քաղաքական գործիչների հետ, ինչպես նաև Եղիսաբեթ Երկրորդի հրավերով ընթրիքի է մասնակցել Բուքինգհեմյան պալատում: