Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը բաժանվել են իրենց հարսանիքի նախօրեին: Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին:
«Ալեքս Ռոդրիգեսը առաջինն է ակնարկեց բաժանման մասին: Նա զբոսանավի վրայից լուսանկար էր հրապարակել՝ «Ի՞նչ պլաններ ունեք հանգստյան օրերին» մակագրությամբ» – ասել է պորտալի զրուցակիցը:
Որպես բաժանվելու պատճառներ աղբյուրները նշում են Ռոդրիգեսի դավաճանությունները և երգչուհու հյուրախաղերի խիտ գրաֆիկը:
Լոպեսն ու Ռոդրիգեսը միասին էին արդեն չորս տարի։ 2019-ին բասկետբոլիստը ամուսնության առաջարկ արեց փոփ աստղին: Ենթադրվում էր, որ հարսանիքը պետք է տեղի ունենար 2020 թվականին, բայց հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով: